Արարատ Միրզոյա՞նն է իր քավոր Վլադիմիր Վարդանյանին բերել ԱԺ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Ի՞նչ մոտեցում ունեք սահմանադրական փոփոխություններին՝ հարցրինք Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Հրայր Թովմասյանի «կադր», այժմ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։
«Խնդիրը պետք է լուծվի «Իմ քայլը» խմբակցության որոշման մակարդակով։ Ինչ վերաբերում է իմ անձնական մոտեցմանը, ապա Սահմանադրությունը՝ որպես երկրի հիմնական օրենք, պետք է օժտված լինի կայունությամբ, այն չպետք է փոխվի ցանկացած կապրիզի պահանջով, բայց նաեւ պետք է հնարավորություն ընձեռվի այն արդիականացնել»:
Մի «ինտիմ» հարց. Դուք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հարսանյաց քավորն եք. Դո՞ւք եք իրեն բերել մեծ «քաղաքականություն», թե՞ նա Ձեզ` ԱԺ: «Արարատ Միրզոյանի հետ մենք անցել ենք երկար ուղի, միշտ կիսել ենք միևնույն արժեքները և պատրաստվում ենք միասին էլ առաջ գնալ։ 15 տարի առաջ ոչ մեկս էլ չգիտեր, թե մեր կյանքն ինչպես կդասավորվի, որ մեկս մյուսին բերեր»:
Մանրամասները՝ թերթի համարում: