Արարատ Զուրաբյանը չի լինելու նոր խորհրդարանում
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը չի լինելու նոր խորհրդարանում, թեեւ զբաղեցնում էր «Ծառուկյան» դաշինքի ցուցակի անցողիկ 6-րդ համարը: Արարատ Զուրաբյանը դուրս է մնացել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ցուցակից։ Որպես հիմնավորում բերվում է այն փաստը, որ նա շատ քիչ ձայն է հավաքել՝ 1870 քվե:
Նա առաջադվել էր Երեւանի Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ համայնքներն ընդգրկող ընտրատարածքում:
Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանն այս օրերին միանձնյա է որոշում՝ ով է դաշինքի ցուցակից վերցնելու ԱԺ պատգամավորի մանդատը, ով՝ ոչ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
