1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Արարատի մարզի գլխավոր խաղացողներն ու ֆավորիտները՝ Գրիգորյան եղբայրներն են…

Fnews.am-ը ՎԱՐԿԱՆԻՇ խորագրի շրջանակներում, այս անգամ ներկայացնում է Արարատի մարզում տիրող նախընտրական տրամադրությունները…

Ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդհառաջ բավականին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում մասնավորապես Արարատի մարզում, ուր կարելի է ասել բավականին լարված ընտրապայքար է սպասվում:
Հայտնի է, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում որդեգրած հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգն իր հետ նոր մոտեցումներ , եւ մարտավարություն է բերել:
Համամասնականին զուգահեռ ռեյտինգային ընտրակարգ կոչվածը որոշակի տարբերությամբ եկել է փոխարինելու նախկին մեծամասնական ընտրակարգին, ընդ որում, բավական հետաքրքիր կերպով: Խնդիրն այն է, որ այդ ռեյտինգային համարվող թեկնածուներին տրված յուրաքանչյուր ձայնը մեխանիկորեն գնալու է տվյալ թեկնածուին ներկայացնող կուսակցության օգտին: Մինչդեռ նախկինում մեծամասնականով առաջադրված թեկնածուն հիմնականում իր համար էր աշխատում, իր ռեսուրսներն օգտագործում էր հիմնականում սեփական անձին ձայն բերելու համար:
Այս դեպքում ռեյտինգայինը մեծամասնականից տարբերվում է նրանով, որ թեկնածուն ինքնուրույն չի կարող առաջադրվել, նրան անպայման պետք է որեւէ կուսակցություն ներկայացնի: Այդպիսով, ռեյտինգայինով առաջադրված թեկնածուի օգտին գրանցված ցանկացած ձայն միաժամանակ նաեւ այդ թեկնածուին ներկայացնող կուսակցությունն է ստանում:
Հատկապես իշխանություններն իրենց ռեյտինգային ցուցակներ են ընդգրկում տվյալ տարածքում առավել հեղինակություն, ազդեցություն եւ ռեսուրսներ ունեցող գործիչների, իսկ նվազ հնարավորությունների տեր՝մանր-մունր վազվզողներին այս անգամ այլ առաքելություն է բաժին հասել:

Վերադառնալով Արարատի մարզ, պետք է նկատենք, որ ցանկացած բարդ եւ պատասխանատու ժամանակաշրջանում Արարատի մարզում (տերիտորիալ առումով) իշխանությունը հենվել է երկու ազդեցիկ ֆիգուրների՝ Ավշարի կոնյակի գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանի և նրա եղբոր՝նույն գործարանի համասեփականատեր՝ Արամայիս Գրիգորյանի ու նրանց թիմակիցների վրա:
Եւ եթե նախկինում ՀՀԿ-ի անվան տակ հանդես եկողները օգտագործելով պետական լծակները, փորձում էին մարզն իրենց լծի տակ պահել, եւ ընտրությունից-ընտրություն այստեղ տրամադրություններ փոխել, ապա Գրիգորյան եղբայրների դեպքում, (ինչպես մեզ հետ զրույցում նշում էին մարզի բնակիչներից շատ-շատերը), ցանկացած նախընտրական կամպանիայի ժամանակ, ժողովուրդը գնացել է Գրիգորյաններ ընտանիքի խոսքի ու գործի հետեւից ՝հարգելով ու վստահելով այդ ընտանիքի որդեգրած քաղաքականությունը:


Մարզի բնակիչներից մեկն էլ՝(Ա. Վարդանյանը, ով մասնագիտությամբ բժիշկ էր), մեզ հետ զրույցում նշեց, որ երկու եղբայրներն էլ` արժանապատիվ կերպով կանգնած են Արարատի մարզի բնակիչների կողքին:
«Այս մարզում բազում ընտանիքներ, բազում երիտասարդներ, ու շնորհքով մարդիկ իրենց արժանապատիվ տեղն են գտել, հարգանքի ու մարդկային վերաբերմունքի են արժանացել ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի կողմից, ով մեծատառով մարդ է, հավասարակշռված, իր խոսքի արժեքն իմացող ու հարգանքով անձնավորություն է: Երբեք այդ ընտանիքի կողմից գոռոզություն, շփացած որեւէ քայլ չեք տեսնի, նրանք իսկապես մարդ են ՝էս երկիրը սիրող, իրենց հայրենիքի, պետության արժեքը իմացող: Ամենակարեւորը նա է, որ նրանք շատ լավ գիտեն, թե ինչ բան է պետություն, երկիր ժողովուրդ ասվածը:

Նրանք երբեք բարձրագոչ հայտարարություններ չեն անի. ինչպես նախկինում դա անում էին որոշ հղփացածներ... Գրիգորյաննների դեպքում գլխավոր պաշտոնը՝ նրանց ՄԱՐԴ լինելու եւ մնալու մեջ է: Այդ մարդիկ արժանի են լավագույնին, որվեհետւ մարդկանց բացի օգնելուց եւ բարձրացնելուց, ուրիշ այլ քայլ չեն անի: Արժանապատիվ կերպող ապրող մարդիկ են Գրիգորյանները:
Արամայիս Գրիգորյանի դեպքում էլ պետք է ասեմ, որ նա ինչ պաշտոնի էլ որ եղել է՝ իր մարզի բնակիչներին չի մոռացել, հասանելի է եղել, ու ինչով որ կարողացել է՝ ձեռք է մեկնել: Այսօր մենք կարդում ենք մամուլը, հասկանում ենք, թե ովքեր եւ ինչու են իրենց սեփական տագնապից փորձում կեղտոտ քարոզչություն անել, բայց նաեւ նման դեպքերում չպետք է մոռանան բումերանգի հայտնի էֆեկտի մասին»:

Հ.Գ Պետք է նաև նշել, որ վերջին տարիներին տեղի ունեցած հանրապետական մակարդակի բոլոր ընտրություններում, իրականում ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը ստացել է ամենաբարձր քվեները՝ ապահովելով բարձր քվեներ և՛ նախագահական, և՛ թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Ինչ խոսք, Արարատի մարզը ՀՀԿ-ի համար միշտ էլ եղել է վիճահարույց  ընտրատարածք , քանզի այստեղ որոշակի քվեներ ունի Ծառուկյանը, մարզում կան ինտրիգների սիրահար երեւույթներ, բայց անկախ ամեն ինչից՝ ինչ իրավիճակ էլ որ լինի՝ մի բան փաստ է. իշխանության վստահելի դեմքերն ու այս մարզի գլխավոր խաղացողներն ու ֆավորիտները մնում են Գրիգորյան եղբայրները:
Եւ դա էլ ըստ էության իր պատճառներն ունի. Նրանք երբեք պետության թիկունքում խաղեր չեն տվել, երբեւէ խարդավանքների ու սադրանքների դաշտ չեն մտել, իրենց գործով, իրենց կեցվածքով ու նաեւ իրականացրած բազում ծրագրերով ու քայլերով իրականում եղել են ժողովրդի ու պետության կողքին: Ու այս դեպքում կարող ենք վստահորեն ասել, որ նրանք իրականում պետականամետ մարդիկ են եղել, ու նաեւ քաղաքական ազդեցիկ դեմքեր, որոնց ազդեցիկ լինելու հանգամանքն էլ ահա ձեւավորվել է իրական գործընթացների վրա , այլ ոչ թե ոմանց նման բլեֆ անելով փորձել են օգտվել այս պետության հաճույքներից ու ընձեռնված հնարավորւթյուններից:
Ինչեւէ, փաստն այն է, որ այս մարզում ՀՀ իշխանությունը շատ լավ դիրքավորվել է՝ ի դեմս Գրիգորյան եղբայրների ու նրանց թիմակիցների, ովքեր այս մարզում իրապես լուրջ խաղացողներ են ու տրամդրություն ստեղծող:
Արարատի մարզում անցկացված մեր հարցումների շարքը՝ կներկայացնենք մեր հաջորդ հրապարակման շրջանակներում:

Fnews.am-ը ինչպես բոլոր ընտրատարածքներում, այնպես էլ այս մարզում պարբերաբար լուսաբանելու է մարզում տիրող իրավիճակը, պարբերաբար հարցումների տեսքով ներկայացնելու ենք մարզի բնակիչների տրամադրությունները, ինչպես նաեւ ներկացնելու ենք նախընտրական խաղերի սեւ ու սպիտակ կողմերը, որպեսզի հանրությունն էլ ավելի լավ իմանա, թե այս երկրում ՈՎ ում ԲԱՐԵԿԱՄՆ է:

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan