«Արարատի մարզում մի աղա մարդ կռանթի ջրով ծառանոցներն ա ջրում».VIDEO
Արարատի մարզի մի շարք համայնքներում բնակիչներից շատերը շարունակում են «կենաց-մահու» կռիվ տալ ոռոգման ջուր ունենալու ու երբեմն էլ նաեւ խմելու ջրով ապահովվելու համար, քանի որ ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով զրկվում են Աստծու տված բարիքից: Պատճառը ինչպես միշտ նույնն է. «Վերեւից ջուր չի գալիս, վերեւից ջուր չեն տալիս, ծառանոցներն են ջրում», ու այդպես շարունակ...
Խմելու ու ոռոգման ջրի հարցը այս օրերին առավել խնդրահարույց ու օրհասական է դարձել հատկապես Արարատի մարզի Այգեստան, Կանաչուտ ու դրանց հարակից մի շարք համայնքներում, ուր իր քրտինքով ապրող գյուղացին նորից կանգնել է կոտրած տաշտակի առաջ: Ջուր չունի՝ նախ խմելու, ո՜ւր մնաց թե մտածի այգի ու դաշտ մշակելու մասին:
Իսկ թե ինչպես է լուծում գյուղացին նախ եւ առաջ խմելու ջրի իր հարցը ՝փորձենք ներկայացնել առաջարկվող տեսանյութում:
Շարունակությունը՝հաջորդիվ: