Արարատի մարզում վթարի է ենթարկվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի տղան
shamshyan.com-ը գրում է. Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 26-ին, Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Մխչան գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 40-ամյա Արմեն Պողոսյանի վարած ГАЗ 2705 մակնիշի 013 ՏԼ 25 համարանիշի և Արարատ գյուղի բնակիչ, 25-ամյա Գուրգեն Սարգսյանի վարած Nissan Pathfinder մակնիշի 07 ՏԼ 777 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan Pathfinder-ի վարորդը Ազգային ժողովի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի որդին է:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում