Արարատի Քաղցրաշեն գյուղում ֆերմերները խաղողը ճանապարհին են թափել
Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում երկու ֆերմերներ խաղողի բերքը թափել են հենց ճանապարհի վրա: Ֆերմերներից Անդրանիկ Մովսիսյանը NEWS.am-ի թղթակցին պատմեց, որ գյուղացիները հոկտեմբերի 1-5-ը խաղողով լի մեքենաներով կանգնել են գործարանի դարպասների մոտ:
«Չորս օր արեւի տակ խաղողը պահելուց հետո ի՞նչ կլինի: Հյութը տակից դուրս հոսեց: Նրանք այդ ջուրը վերցրեցին որպես փորձանմուշ եւ ասացին՝ թթվել է: Ասում եմ՝ գոնե վերեւից վերցրեք: Ասացին՝ չենք վերցնի, հետ գնա... Ի՞նչ անեմ: Հետ գնացի, 200 մետր անցա եւ 7 տոննան թափեցի ճանապարհին»,- պատմեց խաղողագործը:
Մանրամասները՝news.am-ում
