Արարատում տղամարդն իր ննջարանում կնոջը «բռնացրել» է սիրեկանի հետ և դանակի հարվածներով վիրավորել նրան
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ ընթանում է 31-ամյա տղամարդու գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ տղամարդը 2014 թվականի հոկտեմբերից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել մարզի գյուղերից մեկի բնակչուհու հետ:
2015 թվականի ապրիլի 16-ի կեսգիշերին տղամարդը տուն է գնացել ու իր ննջասենյակի մահճակալին տեսել է կնոջն ու նրա էջմիածինցի սիրեկանին՝ սեռական հարաբերություն ունենալու պահին:
Խաբված ամուսինը իր պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող տեսարանին ականատես լինելով, ըստ դատահոգեբանական փորձաքննության եզրակացության, հայտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, որը նրա մոտ առաջացել է հանկարծակի ու զարգացել է արագընթաց:
մանրամասները՝1-in.am-ում