Արարատում տղամարդը դատարանում է հայտնվել 3 աղավնի գողանալու մեղադրանքով
Արարատի մարզում տղամարդը հայտնվել է դատարանում 3 աղավնի գողանալու մեղադրանքով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Վիրաբ Բ.-ն փետրվարի 2-ին մտել է Նորաշեն համայնքի բնակիչներից մեկի տուն, այնուհետեւ աղավնիների համար նախատեսված բուն, որտեղից գողացել է 3 աղավնի՝ տանտիրոջը պատճառելով 12 հազար դրամի վնաս:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նշենք, որ տղամարդը նախկինում դատապարտված է եղել:news.am