Առայժմ Հայաստանը կարողանում է պարտք վերցնել. տնտեսագետ
Առայժմ Հայաստանը կարողանում է պարտք վերցնել, սակայն կարող է գալ պահ, երբ Հայաստանին պարտք տվող չլինի և Հայաստանը կմոտենա դեֆոլտին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին պարտքին։ Նա նշեց, որ վերջին շրջանում պարտք վերցնելու միտում է նկատվում, քանի որ առանց դրա հնարավոր չէ։
Հարցին, թե այսինքն վտանգը տեսնում եք, ոչ թե պարտքի կուտակման մեջ, այլ պարտք չտալու մեջ, նա ասաց, որ ինչ-որ իմաստով՝ այո։
«Խնդիր է առաջանում ընդհանրապես պարտքի կառավարման հարցում և եղած խնդիրների պարագայում դրանք կարող են վատ ազդեցություն ունենալ ընդհանուր վիճակի վրա։ Ընդհանրապես անորոշությունն ու հեռանկարների բացակայությունը պարտք տվողին վանում է»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է «պետական պարտք» եզրը «կառավարության պարտք» բառերով փոխարինելուն, Աշոտ Եղիազարյանն ասաց, թե կարծում է, որ այստեղ խնդիրը միայն ձևակերպումների հետ է կապված։