Արայիկ Հարությունյանի առողջական վիճակը լավ է, գիրք է խնդրել, տրամադրել են․ ադրբեջանցի փաստաբան
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի առողջական վիճակը լավ է, նա գոհ է պահման պայմաններից։ Այս մասին հայտարարել է փաստաբան Ալով Սաֆարալիևը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Նա գիրք է խնդրել, տրամադրել են, կապ է հաստատել նաև ընտանիքի հետ, ես ձեռնարկում եմ բոլոր անհրաժեշտ միջոցները նրան պաշտպանելու համար: Միջազգային կազմակերպություններից որևէ մեկը դեռ չի հանդիպել նրա հետ»,- ասել է փաստաբանը։