Արայիկ Հարությունյանը վերականգնեց իր իրավունքները "ՄՍ"-ի նկատմամբ (լուսանկարներ)
Երեկվա գրառումիցս կարճ ժամանակ անց, որտեղ բացահայտել էի ԿԳՄՍ նախարարության կայքի փնթի աշխատանքը (կայք մտնելիս անմիջապես հանդիպեցի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի փնթի ողջույնին, ըստ որի` նա իրեն միայն "ԿԳ" նախարար է համարում), ԿԳՄՍ-ի կայքը թարմացվեց և Արայիկ Հարությունյանը շատ արագ վերականգնեց իր իրավունքները նաև "ՄՍ"-ի նկատմամբ...
Հայաստանի վարչապետ Փաշինյանի շնորհիվ ԿԳՄՍ նախարարի աթոռին բազմած սույն անձը որևէ աղերս չունի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հետ...Բայց նա միշտ կհիշվի որպես ԿԳՄՍ՝ "Կառաբինա Գովերգող, Մել Սիրող" սուպերնախարար...
ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ