Արցախցիներին առնչվող որոշումները հանգեցրել են բազմաթիվ բացթողումների
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ՀՀ կառավարությունից արդեն քանիցս հայտարարել են, որ մշակում են Արցախից տեղահանված անձանց բնակարանային կարիքների բավարարման ծրագիրը:
Լավ է, որ նման ծրագիր է մշակվում, սակայն կրկին հիշեցնում ու պնդում եմ, որ այդ ծրագրի նախագիծը պետք է լայն հանրային ու փորձագիտական քննարկման ենթարկվի նախքան ընդունվելը: Հատկապես նման մասշտաբի ու կենսական ծրագրի պարագայում ներառականությունը պարտադիր պայման է՝ ապահովելու համար ծրագրի արդյունավետությունը:
Ցավոք, առ այսօր արցախցիներին առնչվող որոշումները կայացվել են զրո ներառականության և ցածր հանրային հաղորդակցության պայմաններում՝ հանգեցնելով բազմաթիվ բացթողումների ու սխալների»,- գրել է Բեգլարյանը։