Արցախի բանակը շարունակում է սահմանի տեխնիկական վերազինման գործընթացը
Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանից Արցախ մեկնած ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Արցախի նախագահի, ԱԺ նախագահի և ՊԲ հրամանատարի, ինչպես նաև գործընկերների հետ։
«Հատկապես նշանավորվել է Լևոն Մնացականյանի հետ հանդիպումը, որը տեղեկացրել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախի պաշտպանության բանակը շարունակում է սահմանի տեխնիկական վերազինման գործընթացը։ Այս պահի դրությամբ էլ տեխնիկապես լիարժեք վերազինում են անցել երկրորդ և երրորդ պաշտպանական կորպուսները, գործընթացը շարունակվում է»,-գրել է «Հրապարակ»-ը:։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
