Արցախի հայ ժողովրդի դեմ նախագահ Ալիևի ցեղասպան արշավը շարունակվում է․ Փալոն
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, Դեյվիդ Գ. Վալադաոն և Ադամ Բ. Շիֆը ԱՄՆ Կոնգրես են ներկայացրել «Ադրբեջանական ագրեսիաների դեմ հայերին աջակցելու ակտ» երկկուսակցական օրինագիծը: Հայտնում է Ամերիկայի Ձայնը։
Ըստ հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ համապարփակ օրենսդրական նախաձեռնությունը «անդրադառնում է Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ Ադրբեջանի չհրահրված ագրեսիաներին և վայրագություններին, մարդասիրական օգնություն է տրամադրում ծայրահեղ կարիքի մեջ գտնվող հայերին և ամրապնդում է համագործակցությունը Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև»:
«Ադրբեջանի ագրեսիայի դեմ հայերի աջակցության մասին» օրենքի նախագիծն ընդգրկում է համապատասխան և արագ գործողությունների շրջանակը, որոնք կարող են ձեռնարկվել ԱՄՆ վարչակազմի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի անօրինական և չհրահրված հարձակումներից հետո։ Դրանք են՝ կոչ անել բացել Լաչինի միջանցքը, մարդասիրական օգնություն տրամադրել հայ ժողովրդին, դադարեցնել Ազատությանն աջակցության բանաձևի 907-ի հոդվածի գործողությունը և ԱՄՆ-Հայաստան ապագա գործընկերային հարաբերությունների համար ֆինանսավորում հատկացնել:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։