1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Արցախի միջազգային ճանաչման գործընթացը նոր որակ է ստացել

Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումը շարունակում է մնալ ու, թերեւս, երկար ժամանակ կմնա հանրության, հատկապես քաղաքական դաշտի քննարկումների թեմա: Իսկ ի՞նչ ազդեցություն կունենա այն ԼՂՀ-ի, նրա շուրջ բանակցությունների վրա: Մեր այդ հարցի, ինչպես նաեւ ՀՀ նախագահի` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նեղ կազմով հանդիպման ժամանակ ունեցած ելույթի մասին (որտեղ նա քննադատել էր ՀԱՊԿ անդամ որոշ երկրների՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հնչեցրած հայտարարությունների համար) ցանկացանք իմանալ ղարաբաղյան կողմի տեսակետը եւ զրուցեցինք ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Մեր զրուցակիցն այսպես գնահատեց ՀՀ նախագահի ելույթը.

-ՀՀ նախագահի ելույթը գնահատում եմ բավականին դրական։ Ընդհանրապես արդեն անհրաժեշտ է ամեն տեղ բարձրաձայնել, որ երկակի չափանիշներով առաջնորդվելը, առնվազն այս տարբերակում, անընդունելի է, եւ մարդիկ, տարբեր պետությունները պետք է ավելի հստակ ձեւակերպեն իրենց դիրքորոշումը հատկապես Արցախի հարցում:  Եվ Հայաստանի նախագահը նման ելույթով ինչ-որ ձեւով կարեւոր մի փորձ է կատարում, որպեսզի իրավիճակը փոխվի։ Կտեսնենք, թե այն  ժամանակի ընթացքում ինչպիսի ազդեցություն կունենա: Իհարկե,  պետք է նաեւ ակնկալել Ադրբեջանի կողմից բավականին կոշտ, այսպես ասած, ոչ կառուցողական դիմադրություն, բայց, այնուամենայնիվ, դրանով մենք չպետք է սահմանափակվենք կամ վախենանք, ընդհակառակը, պետք է շարունակենք էլ ավելի խորացնել եւ ընդլայնել նման տիպի հայտարարությունների շրջանակը, որոնց պետք է հետեւեն նաեւ կոնկրետ քայլեր։ Ամեն դեպքում կարեւորում եմ ՀՀ նախագահի ելույթը թեկուզ այն տեսանկյունից, որ նման հայտարարություն մինչ այդ չէր արվել։

-Եթե Հայաստանը միանում է Մաքսային միությանը, հեռանկարում`ԵվրԱզԵս-ին, այդ նույն երկրները, որոնք ադրբեջանամետ հայտարարություններ են անում, ըստ  Ձեզ, ինչպե՞ս կպահեն իրենց այդ միության կազմում: Եվ ընդհանրապես Մաքսային միությունը ի՞նչ կտա Հայաստանին։

-Սկսենք նրանից, որ կարճաժամկետ եւ նույնիսկ միջնաժամկետ, այսպես ասած, կտրվածքում Հայաստանի` այդ միությանն անդամակցելու որոշումը ճիշտ է եղել, իսկ երկարաժամկետի առումով ցույց կտան հետագա զարգացումները։ Ինչ վերաբերում է այդ պետությունների դիրքորոշմանը, ապա այստեղ էլ կան խնդիրներ: Այնտեղ կան նաեւ երկրներ, որոնք թյուրքալեզու պետությունների թվում են եւ, բնական է, պաշտպանում են Ադրբեջանի դիրքորոշումը: Բացի այդ, կա նաեւ համաձայնությունը նախկին այդ հետխորհրդային տարածաշրջանի եվրասիական այդ միության շրջանակներում, հետեւաբար, նրանց համար դժվար է լինելու կողմնորոշվելը։ Կարծում եմ՝ եթե Հայաստանը շարունակի նման ակտիվ դիրքորոշում ցուցաբերել, ապա նրանք առնվազն կլինեն չեզոք, իսկ դա էլ մեծ նվաճում կլինի։

-Իսկ Մաքսային միությունը Արցախին ի՞նչ կտա: Հայաստանը լինելու է Արցախի հե՞տ այդ միության կազմում, սահմանների հարցն ինչպե՞ս է լուծվելու…

-Նախեւառաջ, Արցախն ու Հայաստանը տարբեր պետություններ են, երկրորդը՝ Արցախը չճանաչված պետություն է, իսկ Մաքսային միությունը, ինչպես նաեւ նույն Եվրամիությունը եւ  մնացած այլ միջազգային պետական կազմավորումները գործում են միջազգային օրենքի շրջանակում, իսկ միջազգային օրենքը այս պահի դրությամբ չի կարողանում ինչ-որ համապարփակ որոշում կայացնել  չճանաչված պետությունների այդ երեւույթի հարցում։ Որոշ անկախացած պետություններ ճանաչվում են միջազգային հանրության, բայց` ոչ բոլորի կողմից, սակայն ամեն դեպքում դրանք նույնպես մնում են դեռեւս չճանաչված պետությունների շարքում: Այդպիսին են, օրինակ, Կոսովոն, Թայվանը: Որոշ պետություններ էլ ընդհանրապես չեն ճանաչվում որեւէ պետության կողմից. ասենք, Արցախը, Մերձդնեստրը՝ չնայած նրանք լիովին կայացած պետություններ են: Որոշ պետություններ էլ ճանաչվել են մեկ կամ մի քանի պետությունների կողմից, բայց, կրկնեմ, այնուամենայնիվ, ընդհանուր մոտեցում չկա, հետեւաբար, նույնը կլինի նաեւ այս դեպքում, որովհետեւ շատ դժվար է ներկա դրությամբ որոշում գտնելը։ Երկրորդը. նույն Մաքսային միության երկրների համար Արցախի տնտեսությունը որեւէ վտանգ չի ներկայացնում, որեւէ կերպ չի կարող, ասենք, բացասական ազդեցություն ունենալ ապրանքաշրջանառության հոսքի վրա… Հետեւաբար, մենք կշարունակենք զարգացնել մեր պետությունը, իհարկե, սերտ համագործակցելով Հայաստանի հետ, անկախ նրանից, թե նա ինչ միության անդամ է։ Իսկ քաղաքական տեսանկյունից պետք է սպասել երկարատեւ գործընթացի։ Հիմա Արցախի միջազգային ճանաչման գործընթացը նոր որակ է ստացել, իհարկե, դեռեւս ոչ, ասենք, դաշնային պետությունների, կենտրոնական իշխանությունների, բայց արդեն նահանգային, շրջանային, քաղաքային մակարդակով: Եվ մենք պիտի շարունակենք այդ աշխատանքները եւ դրանով որեւէ կերպ չշահարկենք Մաքսային միությունը… Պատերազմական գործողությունների հավանականությունը միշտ կա,  պահպանվում է լարվածությունը, եւ անվտանգության հիմնական երաշխավորը մեր զինված ուժերն են, բայց այս անդամակցությունը նույնպես դրական կազդի այդ ռիսկերի իջեցման հարցի վրա:

-Հնարավո՞ր է, որ այդ միության երկրները, ասենք, արգելեն Հայաստանին Արցախի հետ պահպանել սերտ հարաբերություններ, պարտադրեն, որ Հայաստան-Արցախ սահմանը լինի, այսպես ասած, կողպեքի տակ` նկատի ունենալով իրենց ադրբեջանամետ լինելը:

 -Չեմ կարծում, որ պրակտիկայում դա հնարավոր լինի. նախեւառաջ, մենք այդ պետությունների հետ առանց այն էլ չունենք որեւէ տնտեսական հարաբերություն։ Իհարկե, առնչվում ենք նրանց հետ, քանի որ այդ երկրներում կա հայկական համայնք: Երկրորդը. այդ պետությունները ազգայնամոլ չեն, եւ ոչ Ղազախստանը, ոչ Ղրղզստանը նման դիրքորոշում չեն ցուցաբերի... Հատկապես Ղազախստանում ստեղծվել է հանդուրժողական մթնոլորտ ազգամիջյան հարաբերությունների տեսանկյունից, այնտեղ հաշտ ու խաղաղ բնակվում են շատ ազգեր: Նաեւ բոլորը պիտի հաշվի առնեն, որ Արցախի եւ Հայաստանի փոխհարաբերությունները յուրահատուկ են, բացի դրանից,  Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ընդհանրապես Մինսկի գործընթացի շրջանակներում նաեւ բանակցող կողմ է:  Ի վերջո, Հայաստանը նաեւ Արցախի ժողովրդի պաշտպանության երաշխավորներից մեկն է…

Հարցազրույցը` Ռուսլան ԹԱԹՈՅԱՆԻ

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan