Արցախի նախագահի թեկնածուն՝ ՀՀ-ում ստեղծված արտակարգ դրության, եւ նախընտրական զարգացումների մասին
«Ով էլ որ ընտրիվի Արցախի նախագահի պաշտոնում` պետք է զերծ լինի հետեւյալից. չպետք է կապված լինի դրսից որեւէ ֆինանսավորման հետ, սորոսականների եւ այլ գրանտների հետ, չպետք է փոխկապակցված լինի երկիրը թալանողների, կեղեքողների հետ, առավելեւս նրանցից մեկը լինի»,-NEWSMEDIA.am-ի հետ զրույցում անդրադառնալով արցախյան ընտրություններին եւ առկա իրավիճակին, ասաց Արցախում նախագահի թեկնածության հայտ ներկայացրած ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆԸ, ով հանդես է գալիս «Միացում» կարգախոսով:
Մեր զրուցակցի խոսքով.
-Արցախի սահմանադրությունը ստեղծողներն են այսօր ցանկանում դառնալ Արցախի նախագահ: 14 թեկնածուններով եւ 12 կուսակցություններով ուզում են շփոթեցնել ժողովրդին. այսօր թեկնածուներից շատերը կանգնում են ու ժողովրդին ասում, որ իրենք մեղավոր չեն այսօրվա իրականության համար: Այն դեպքում՝ երբ թեկնածուներից շատերը, մշտապես եղել են իշխանությունների կողքին: Օրինակ, ո՞ւր էր Մասիս Միլյանը, ո՞ւր էր Աշոտ Ղուլյանը եւ ո՞ւր էին մյուս թեկնածուները, երբ սահամանադրությունը կեղծիքով անցկացրեցին:
Այսինքն թեկնածուներից շատերը՝ չպետք է մոտ գան ժողովրդին, եւ դա նաեւ այն պատճառով, որ Արցախցին իրական փոփոխոխություններ է ուզում:
Ստեղծված իրավիճակում, անդրադառնալով հայաստանյան իշխանությունների դերակատարությանը՝ ստեղծված Վահան Բադասյանը նկատեց.
-Հայաստանյան իշխանությունները չպետք է թույլ տան, որ նախորդ ռեժիմի իշխանությունը վերատադրվի, ինչը որ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր: Իհարկե որոշակի բացթողումներ եղել են, երբ իշխանականները ՝ ընդդիմադիր կերպարով վաղաժամ անցելեն քարոզարշավի, ինչը կոպիտ խախտում է: Բայց ուզում եմ ասել, որ արցախցին միամիտ չէ:
Թեկնածուն չբացառեց, որ հնարավոր է ընտրությունները հետաձգվեն ՀՀ-ում արտակարգ դրությամբ պայմանավորված.
-Գիտեք, չեմ բացառում որ ընտրությունները հետաձգվեն: Որովհետեւ հաշվի առնելով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը՝ կնշանակի որ դիտորդները ըստ էության չեն գա: Իսկ եթե դիտորդներ չգան՝ համարեք որ Արցախի ընտրությունները կեղծվել են: Բայց ով էլ որ կեղծիքով հաղթի՝ հաղթելու է ժամանակավոր.առնվազն մեկ տարի: Մենք դա թույլ չենք տալու. մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչեւ որ մեր ժողովուրդը հաղթի իր հեղափոխական փոփոխությամբ:
ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ աշխարհից