Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործն ուղարկվել է դատարան
Ադրբեջանի դատարան է ուղարկվել Արցախի նախկին ռազմաքաղական ղեկավարության դեմ Բաքվում հարուցված քրեական գործը. այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը` հղում անելով դատախազությանը։
Նշվում է, որ նրանք մեղադրվում են 2548 դրվագով՝ իբր ծանր հանցագործություններ կատարելու մեջ։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին հրավիրել է համագործակցել նրանց դեմ քրեական գործով։
«Ադրբեջանի դատախազությունը համագործակցության է հրավիրում Հայաստանի համապատասխան մարմիններին՝ նշված դրվագներով կասկածյալների, ինչպես նաև բազմաթիվ անձանց որպես վկա գտնելու հիմքով»,- ասված է հաղորդագրության մեջ։