Արցախի պատգամավորները հանդիպել են Ղրիմի ներկայացուցիչների հետ. ՖՈՏՈՇԱՐՔ
«Իրավունքը» անդրադարձել էր, որ «Ղրիմի օրերը Հայաստանում» միջոցառումների շրջանակում Երեւան են ժամանել Արցախի Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորներից կազմված պաշտոնական պատվիրակություն: Եռաբլուր այցից հետո, պատվիրակության հետ, որի կազմում են «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Հարությունյան Արթուրը, «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Աշոտ Գրիգորյանը, «ԱԺԿ կուսակցության» Դավիթ Մելքումյանը, հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ղրիմի Հանրապետության ներկայացուցիչ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը եւ Ղրիմի խորհրդարանի պատգամավոր Արմեն (Սամվել) Մարտոյանը:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ