Արցախի փրկության ճանապարհը, այսպես շարունակվելու դեպքում, մեզ տանելու է զինված առճակատման. Հասրաթյան
Նրանք, ովքեր կարծում են, թե ստեղծված ծանրագույն վիճակից Արցախը հնարավոր է դուրս բերել միայն հայտարարություններով կամ էլ միջազգային հանրության բարի կամքին անսալով, ոչ այլ ինչ է, քան միամիտ լավատեսություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։
«Արցախի փրկության ճանապարհը, այսպես շարունակվելու դեպքում, որքան էլ անցանկալի, բայց մեզ տանելու է զինված առճակատման...
Իսկ, որպեսզի այդ ընթացքում եղածը չկորցնենք, այլ արդեն կորցրածը կարողանանք վերականգնել, այլևս օրախնդիր է իշխանությունը վստահել ճանապարհ անցած արհեստավարժներին և մեկընդմիշտ մերժել ճանապարհ փակող արկածախնդիր պատահականություններին...»,- գրել է Հասրաթյանը։