Արցախի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևն անդրադառնում է ծանր հումանիտար հետևանքներին. ՀՀ ԱԳՆ
ԵԽԽՎ Արցախի վերաբերյալ բանաձևը և հանձնարարականները վերաբերում են ծանր հումանիտար հետեւանքներին և մարդու իրավունքներին՝ կապված արցախահայերի բռնի տեղահանման հետ, և լուսաբանում են Ադրբեջանի կողմից իր կանոնադրական պարտավորությունների և անդամակցության պարտավորությունների լուրջ խախտումներին արձագանքելու մեխանիզմները։ Այս մասին Х-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։