Արցախի ոստիկանությունը ստուգում է Սամվել Բաբայանին Արցախի քաղաքացիությունից զրկելու մասին լուրերը
Արցախի ոստիկանությունը ստուգում է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին Արցախի քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ տեղեկատվությունը։
ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին NEWS.am–ին հայտնել են Արցախի ոստիկանությունից՝ նշելով, որ Սամվել Բաբայանի դիմումը ստացել են և դրան սահմանված կարգով ընթացք կտան։
Սամվել Բաբայանը պնդում է, որ 2006թ. առանց իր իմացության իրեն զրկել են Արցախի քաղաքացիությունից։ Այս փաստը, ըստ նրա, վերջերս պարզել են իր փաստաբանները։
Ավելի վաղ՝ NEWS.am–ի հետ զրույցում Բաբայանն ասել էր, որ դիմել է Արցախի ոստիկանություն՝ պարզելու, թե ի՞նչ հիմքով են իրեն զրկել քաղաքացիությունից։
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը փետրվարի սկզբին բարձրաձայնել էր 2020-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։

