Արցախում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը գիտակցություն ունի . armtimes.com
armtimes.com-ը գրում է.
Արցախում նոյեմբերի 21-ին ականի պայթյունից վիրավորում ստացած 19-ամյա Նարեկ Հովեյանի վիճակը գնահատվում է ծանր՝ դրական դինամիկայով:
Այս մասին մեզ հետ զրույցում ասացին ՀՀ ՊՆ-ից: Նարեկը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, նրան միացված է արհեստական շնչառության ապարատ, գտնվում է թույլ գիտակից վիճակում:
Հիշեցնենք, որ զինծառայողը վնասվածքներ է ստացել գլխի եւ աչքերի շրջանում: Վիրավորվելուց հետո Նարեկին տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ նրա մեկ աչքը հեռացրել են:
Ավելի վաղ Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 22-ամյա Գեղամ Կորյունի Զաքարյանը, 19-ամյա Սարգիս Գուրգենի Աբրահամյանը եւ 20-ամյա Սարգիս Մհերի Մելիքյանը:
Առավել մանրամասն՝ armtimes.com
