Արցախում Արայիկ Հարությունյանը որոշել է վարել «պարզած ձեռքի» քաղաքականություն. «Հայաստանի Հանրապետություն»
«Արցախում նախագահական ու խորհրդարանական ընտրություններն արդեն կայացած իրողություն են: Երկրորդ փուլի արդյունքում նախագահ ընտրվեց Արայիկ Հարությունյանը, խորհրդարանը նույնպես վերջնականապես ձևավորվեց: Իսկ նրանք, ովքեր մասնակցում էին ընտրություններին, բայց չընտրվեցին, Արցախի նորընտիր ղեկավարի իմաստուն դիրքորոշման շնորհիվ չեն հեռանա ասպարեզից, այլ կմնան և իրենց գիտելիքները կներդնեն Արցախի Հանրապետության շենացման գործում:
Ուրախալի է, որ երկրի նորընտիր ղեկավարը հասկացել է գաղափարական տարբեր ուժերին հանուն Արցախի ապագայի միավորման անհրաժեշտությունը: Պայքարը պետք է փաստի միայն մտքերի առատության և ապագայի տեսլականի պատկերացումների, բայց ոչ երբեք հակամարտության մասին:
Եվ հենց այդ նպատակով նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է վարել «պարզած ձեռքի» քաղաքականություն՝ համագործակցության կոչ անելով բոլորին, այդ թվում՝ բոլորովին վերջերս կուսակցական հակադիր ճամբարներում գտնվող գործիչներին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։