Արցախում հայեր գրեթե չեն մնացել․ Արտակ Բեգլարյանը տեղեկություն է հաղորդել
Իմ ոչ պաշտոնական տեղեկատվությունը։ Արցախցիների վերջին խմբերն այս պահին ուղևորվում են Հայաստան։ Այս մասին Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրել է տելեգրամյան իր ալիքում։
«Արցախում մնացել է առավելագույնը մի քանի հարյուր մարդ, որոնց մեծ մասը պաշտոնյաներ են, արտակարգ ծառայությունների աշխատակիցներ, կամավորներ, հատուկ կարիքներ ունեցող որոշ մարդիկ: Նրանք նույնպես պատրաստվում են մեկնել»,- գրել է նա։