Արցախում պայթյունից տուժած չորս քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել են Ֆրանսիա
Արցախում պայթյունից տուժած չորս քաղաքացի բուժման նպատակով այսօր տեղափոխվել են Ֆրանսիայի բուժհաստատություններ։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։
Վերջին տվյալներով՝ Հայաստանի բժշկական կենտրոններում բուժում է ստանում պայթյունից տուժած 309 պացիենտ, նրանցից 116-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։