«Արցախը հիմա ծանր վիրավոր է. թշնամին Արցախի ոչնչացում է ուզում». Բակո Սահակյանի ելույթը՝ Արցախից
Հոկտեմբերի 28-ին Երեւանում մեկնարկել է հայ-ռուսական միջազգային «Լազարյան ակումբի» հինգերորդ նիստը։ Միջոցառումը տեղի է ունենում Մոսկվա-Երեւան տեսակամրջի ձեւաչափով։
Նիստին մասնակցում են հայ եւ ռուս քաղաքական գործիչներ, փորձագետներ եւ լրագրողներ։ Քննարկվում են հասարակական-քաղաքական իրավիճակը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, հայ-ռուսական օրակարգի կարեւոր հարցերը, իրավիճակը տարածաշրջանում եւ բազմաթիվ այլ թեմաներ։ Նիստին մասնակցում է նաև Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը: