Արցախյան ողջ էլիտայի համբերության բաժակը լցվել է. Արցախի նախկին ՄԻՊ
«Բոլորը փորձում են հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում Արցախում։ Ճիշտ է, Արցախյան կապերի շնորհիվ ես տիրապետում եմ մի քիչ ավել տեղեկատվության, քան հասանելի է լայն հանրությանը, սակայն չեմ փորձի ինձ դնել խորագետի տեղ ու անկեղծ կխոստովանեմ՝ ամեն ինչ չէ, որ ինձ հասկանալի է։
Այնուհանդերձ, ինձ իրավունք կվերապահեմ մի քանի դրույթներ ձեւակերպել.
1. Արցախյան ողջ էլիտայի համբերության բաժակը լցվել է։ Թերևս բացառություն է «23,65%-ը»։
2. Հակադրությունը իրական է, այլ ոչ թե «թատերական»։
3. Արցախահայության ճնշող մեծամասնությունը (թերեւս 99 եւ ավել %-ը) քաջ գիտակցում է, որ կապիտուլյանտը վերածվել է թշնամու գործակատարի ու կամակատարի։
Արթնացման այս գործընթացը ողջունում եմ՝ չնայած առանցքային որոշ դերակատարների նկատմամբ ունեցածս կոշտ «հարցերին», - գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համանախագահ, իրավապաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ։