Արծրուն Հովհաննիսյանը՝ վթարի ենթարկված զինծառայողի վիճակի մասին
Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 228-րդ կմ հատվածում իրար բախված մեքենաներից մեկի վարորդը զինծառայող է եղել: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Նրա վիճակն արդեն բավարար է»,ասաց նա: Մայիսի 9-ին «ՎԱԶ 21013» եւ Opel Vectra մակնիշի վթարի հետեւանքով վիրավորները տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: