Արցшխցnւ առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցшխ. Արցшխի թեմի шռшջնnրդ
«Ի՞նչ խնդիրներ ունեն արցախցիներն այսօր, ո՞ր դեպքում կվերադառնան Արցախ» թեմայով քննարկման ժամանակ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Արբահամյանը հայտարարեց, որ արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ։
«Դա բոլորիս նվիրական ցանկությունն ու երազանքն է։ Եվ որքան շուտ, այնքան լավ։ Արցախցու ձայնն Աստծո ձայնն է, և արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել` ցանկանալով խաղաղ ապրել իր հողում։
Այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, անբացատրելի է հավատացող, գիտակից և հասուն մարդու տեսանկյունից։ Մենք այդպիսի ելք չէինք սպասում, դա սարսափելի էր։ Բռնի տեղահանում եղավ, ասել է թե արմատախիլ են արել ծառը»,- նշեց Սրբազանը։
Ըստ Սրբազանի՝ շատ գյուղացիներ կան, որոնք հասկանում են` ծառն արմատախիլ անելու դեպքում, այնուամենայնիվ, գլխավոր արմատը մնում է հողում ու ավելի խորն է գնում։ Իրենց մնում է Քրիստոսով հաղթանակած վերադառնալ գլխավոր արմատին, որ մնացել է հայրենի հողում։
Վրթանես սրբազանն աղոթեց հանուն Հայաստանի և Արցախի։