Արդարադատության համակարգի հոգեբանությունը պետք է փոխվի.Photo, Video
Այլեւս իրողություն է, որ թավշյա հեղափոխությունը Հայաստանում նպաստեց քաղաքացիական հասարակության կայացմանն ու իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը: Դա է պատճառը, որ այսօր, ժողովուրդը նույն հրամայականով տարբեր ճակատներում, պահանջում է արդարության վերականգնում, ու արդարադատության համակարգի շուտափույթ առողջացում:
Այս հեղափոխության նպատակն ի սկզբանե երկրում ժողովրդավարական կառավարում հաստատելն էր՝ զերծ օլիգարխիայի եւ նրա հետ սերտաճած ուժային կառույցների պարտադրանքից, քաղաքական կոռուպցիայից, ստից եւ այն իմիտացիոն գործընթացներից, որով տարիներ շարունակ փորձում էին «պահել» ժողովրդին:
Ինչեւէ, թավշյա հեղափոխությունը հաղթանակել է, բայց, անշուշը այն չի ավարտվել:
Կունենա՞նք արդյոք տեսանելի արդյունքներ՝ ամենաթողության եւ անպատժելիության մթնոլոլորտը չեքոքացնելու գործընթացի ճանապարհին, եւ թե իրականում կա՞ հույս, որ խեղված արդարադատության ոլորտը կգնա ապաքինման ճանապարհով, փորձեցինք լսել փորձագետի, այս դեպքում փաստաբան Լիանա Բալյանի տեսակետը, ով մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ այնուամենայնիվ կան հույսեր, եւ միտումներ, որ արդարադատության համակարգը՝ թերեւս գնա առողջացման:
«Բոլորիս համար էլ գաղտնիք չէ, որ արդարադատության համակարգը այսօր կաղում է, եւ որ հասարակությունն ն էլ դժգոհ է դատական համակարգի աշխատանքից:
Շատ լավ է, որ բարեփոխումներ են սկսվել կատարվել նաեւ այս ոլորտում, բայց ես գտնում եմ, որ ընդհանուր պետք է փոխվի արդարադատության համակարգի հոգեբանությունը»,-իր խոսքում ընդգծեց փաստաբանը, ու հավելեց, որ խնդիրը համակարգային է, ուստի լուծումներն էլ պետք է լինեն այդպիսին:
Ուշագրավ այլ մեկնաբանություններ՝Fnews.am-ի Տեսանյութում:
