Արդարադատությունը չի ավարտվում բանտի դարպասների ետևում. Արման Թաթոյան
«Արդարադատությունը չի ավարտվում բանտի դարպասների ետևում, մարդիկ չեն հայտնվում բանտերում նրա համար, որպեսզի 2-րդ անգամ պատժվեն։ Պետությունը պետք է մարդուն պատրաստի ազատ արձակման, այլ ոչ թե ոչինչ չանի ու հետո էլ ասի, թե նա ազատ արձակման պատրաստ չէ: Պետք է գործի անհատական մոտեցում, ռիսկային գնահատման մեխանիզմ և վստահության կանխավարկած ազատազրկվածի նկատմամբ»,- նշում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա ամփոփում է ՔԿՀ-ներում, հոգեբուժական կազմակերպություններում ու իրավապահ մարմինների համակարգի ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանության աշխատանքները։
Արման Թաթոյանի պաշտոնավարման 6 տարիների գործունեության ամփոփիչ նախորդ տեսանյութերին ծանոթացեք հետևյալ հղումներով:
Անհատական գործերով աշխատանք՝ https://bit.ly/3GlHzOE
Կանանց իրավունքների պաշտպանություն՝ https://bit.ly/3rrSYI9
Երեխաների իրավունքներ՝ https://bit.ly/3gsr6xp
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն՝ https://bit.ly/3uJEZzQ
Աշխատանքը COVID-19 համավարակի ընթացքում՝ https://bit.ly/3gEZ6H7
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երաշխիքների եւ կառուցվածքի զարգացումը https://bit.ly/3HhyYwV :