Արդեն 24 Bastion ֆրանսիական զրահամեքենա Հայաստանում է. ԶԼՄ
Հայաստան է ուղարկվել ֆրանսիական Arquus ընկերության կողմից արտադրված Bastion տիպի 24 զրահամեքենա։ Դրանց պետք է ավելացնել ևս 26 նույն տիպի մեքենաներ, որոնք ներկայումս արտադրության մեջ են՝ հայտնում են օտարերկրյա լրատվամիջոցները:
Ըստ նույն աղբյուրի՝ վերջերս Հայաստանը ֆրանսիական Thales-ից երեք GM2 200 ռադար ձեռք բերելու պայմանագիր է ստորագրել, այժմ էլ բանակցություններ են ընթանում MISTRAL 3 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ։
2023 թվականի հոկտեմբերի 23-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն ասել է, որ Ֆրանսիան օգնում է Հայաստանին բարելավել իր հակաօդային պաշտպանության հնարավորությունները՝ երեք GM 200 ռադարների վաճառքի և «Միստրալ» զենիթահրթիռային հրթիռների ապագա մատակարարումների համաձայնագրի միջոցով։
Նա նաև նշել է, որ Ֆրանսիան կօգնի Հայաստանին նախապատրաստել իր ցամաքային պաշտպանության ուժերը և կաջակցի երկրի զինված ուժերը բարեփոխելու և արդիականացնելու ջանքերին։
Աղբյուր` Փաստինֆո