Արդեն 6 օր է՝ չեն գործում Երևան-Արմավիր երթուղին սպասարկող միկրոավտոբուսները
«Ժամանակ»-ը գրում է. «Արդեն 6-րդ օրն է՝ չեն գործում Երևան-Արմավիր երթուղին սպասարկող միկրոավտոբուսները: Պատճառն այն է, որ իշխանություններին այդպես էլ չհաջողվեց դադարեցնել երթուղուն զուգահեռ անօրինական գործող միկրոավտոբուսների շահագործումը:
Չի բացառվում, որ իշխանությունների, այսպես կոչված, անճարակությունն ունի իր տրամաբանական բացատրությունը, և երթուղին շուտով բաժին կհասնի այլ սեփականատիրոջ: Սեփականության վերաբաշխման գործընթացը ամբողջ թափով շարունակվում է»:
Մանրամասները՝ թերթի համարում: