«Արդշինինվեստբանկ»` ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի ժամանման սրահում
Բանկը շարունակում է մասնաճյուղային ցանցի ընդլայնման եւ արդիականացման գործընթացը Երեւանում եւ մարզերում: Տեղի է ունեցել նոր տարածքում մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությունը` հյուրերի, բանկի հաճախորդների եւ ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք բանկի մամուլի ծառայությունից։ «Շնորհավորելով «Զվարթնոց» մասնաճյուղի հաճախորդներին եւ հյուրերին նոր մասնաճյուղի բացման կապակցությամբ` բանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշեց. ««Զվարթնոց» մասնաճյուղի վերաբացումը «Արդշինինվեստբանկի» մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման միջոցառումների համալիր ծրագրի հերթական քայլն է: Բանկն ակտիվորեն խթանում է ինչպես փոքր եւ միջին բիզնեսի, այնպես էլ ֆիզիկական անձանց ֆինանսավորումը եւ բարձրակարգ սպասարկումը: Մասնաճյուղային ցանցի ընդլայնումը եւ նորացումը կնպաստի բանկի զարգացմանը նշված ուղղություններով»:շ Նորաբաց մասնաճյուղը հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ եւ գործունեություն է իրականացնում 24/7 սկզբունքով»,– նշվում է բանկի մամուլի հաղորդագրության մեջ:
