Արդյո՞ք արժույթի տատանումները բյուջեում փոփոխության կհանգեցնեն. Չորրորդ Իշխանություն
2015 թ. պետբյուջեի նախագծում դոլարի փոխարժեքը հաշվարկված է 411 դրամ, այնինչ, վերջին օրերին դրամի արժեզրկման պատճառով այն հասել է 450 դրամի: Ասել է, թե՝ մի քանի օրվա մեջ բավական մեծ տատանումներ են տեղի ունեցել: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից «ՉԻ»-ն հետաքրքրվեց՝ ինչո՞ւ մինչեւ բյուջեի ընդունումն իրենք համապատասխան փոփոխություններ չարեցին:
«Բյուջետային համակարգի մասին օրենքը հստակ սահմանում է, թե որ օրվա տվյալներով է արձանագրվում բյուջեն: Որովհետեւ դրամ-դոլար փոխարժեքի փոփոխությունները մշտական են, դրանք կարող են լինել եւ նոյեմբերին, եւ դեկտեմբերին, եւ հունվարին եւ այլն: Ու որպեսզի տարակարծություններ չլինեն, օրենքում հստակ սահմանված է, թե որ օրվա փոխարժեքով է ձեւավորվում բյուջեի նախագիծը», - նշեց նա: Նկատենք, որ մի քանի օրվա մեջ դրամն արժեզրկվեց ավելի քան 10 տոկոսով, ուստի Մինասյանին հարցրինք՝ արդյո՞ք դրա հետեւանքով խնդիրներ չեն ծագի: «Ի՞նչ խնդիր կարող է լինել, եւ հետո վաղը կարող է դրամը կտրուկ արժեւորվի, մենք ամեն անգամ չենք կարող փոխել այն», - նշեց նա։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
