Արդյո՞ք այս անգամ կլուծվի խնդիրը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով գյուղական բնակավայրերում տրանսպորտի աշխատանքի կազմակերպման խնդիրներին, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը հանձնարարեց մարզպետների հետ համատեղ ուսումնասիրել բարձրացված հարցը՝ չսահմանափակվելով միայն Երեւանի մերձակա գյուղերում տրանսպորտի սպասարկման խնդրով:
Հանձնարարականը կատարողները մասնավորապես պետք է ներկայացնեն այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտային սպասարկում ընդհանրապես չի իրականացվում՝ նշելով դրա պատճառները, ինչպես նաեւ ներկայացնելով վերոնշյալ խնդիրների վերջնական կարգավորման հստակ առաջարկություններ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
