Արդյո՞ք Ծառուկյանը ժողովրդին կօգտագործի որպես գործիք
Shabat.am-ը գրում է.«Առաջին անսպասելի հանգամանքն այն էր, որ Գագիկ Ծառուկյանը խուսափեց ելույթ ունենալուց, չգիտեմ դա ինչ մարտավարական նշանակություն ուներ, բայց սա շատ հետաքրքիր էր,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեադեմոկրատական կուսակցության» նախագահ Խոսրով Հարությունյանը՝ գնահատական տալով երեկ կայացած Եռյակի հանրահավաքին:
«Երկրորդն այն էր, որ հայտարարվեց. «դուք ժողովուրդ պարտավոր եք անվերապահորեն վստահել Քառյակի լիդերներին», սա նշանակում է, որ իրենց քաղաքական նպատակների համար մասսան փորձում են օգտագործել որպես գործիք. դուք գործ չունեք, դուք միայն եկեք, ինչ մենք կասենք դուք հլու-հնազանդ արեք: Սա իհարկե կոնֆլիկտ է առաջացնելու և որևէ կերպ չի համապատասխանում այն եզրույթին, որ «մենք ձեր մի մասն ենք, մենք ձեզ հաշվետու ենք»,- մեկնաբանեց Խ. Հարությունյանը:
«Նշվեց, որ սկսվում է համաժողովրդական շարժում, որի հետ որևէ առնչություն չի կարող ունենալ Ռոբերտ Քոչարյանը: Մենք գիտենք, որ ԲՀԿ-ի և Ռոբերտ Քոչարյանի միջև կան շատ սերտ քաղաքական կապեր, արդյո՞ք ԲՀԿ-ի համար սպասելի էր նման հայտարարությունը: ամեն դեպքում ԲՀԿ-ի շարքերում մտածելու տեղիք կտա այս հայտարարությունը: Սրանով Տեր-Պետրոսյանը փորձում է ազատվել բոլոր հնարավոր մրցակիցներից»:
«Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում քննադատեց ՀՀ նախագահին ԵՏՄ անդամակցության կտրվածքով: Սրան ի պատասխան Տեր-Պետրոսյանն ասաց. «մենք չենք քննարկելու հանրահավաքում աշխարհաքաղաքական կողմնորոշման խնդիրներ, որովհետև այդ խնդիրն այլևս անշրջելիորեն պետք համարել լուծված, և եթե մի 20-30 հոգի ջղաձգումներ ունեն, ապա դա ոչ մի նշանակություն չի կարող ունենալ մեզ համար»: Սա կարծում եմ հասցեագրված էր Ժառանգությանը:
մանրամասները` սկզբնաղբյուրում
