Արդյո՞ք դուք էլ կարող եք օգտվել սոցիալական փաթեթից
Համաձայն ՀՀ կառավարության N 1691-Ն որոշման` սոցիալական փաթեթից օգտվելու իրավունք ունեն պետական մարմինների,կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության և գիտության ոլորտների պետական կազմակերպությունների աշխատակիցները, ինչպես նաև սոցիալական փաթեթի շահառուները:
Պետական մարմիններն են`
- Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում.
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում.
- Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում.
- Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում.
- Հայաստանի Հանրապետության նախարարությունների աշխատակազմերում.
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների աշխատակազմերում.
- Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների) աշխատակազմերում.
- Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում.
- Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում.
- Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմում.
- Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների աշխատակազմերում.
- Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերում.
- Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։
Կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության և գիտության ոլորտների պետական կազմակերպություններ ներառում է հետևյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունները`
ա. հանրակրթական դպրոցներ,
բ. հատուկ հանրակրթական դպրոցներ,
գ. նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններ,
դ. գրադարաններ,
ե. թանգարաններ,
զ. մշակույթի տներ, կենտրոններ,
է. թատրոններ,
ը. համերգային կազմակերպություններ,
թ. տարեցների տուն-ինտերնատներ,
ժ. երեխաների տուն-ինտերնատներ,
Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության N 1691-Ն որոշման N1 հավելվածով: