Արդյո՞ք դուք կարող են հարցաքննվել որպես վկա քաղաքացիական գործերով
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 44–րդ հոդվածի համաձայն` որպես վկա չեն կարող հարցաքննվել՝
1) ներկայացուցիչները կամ պաշտպանները՝ այն փաստական հանգամանքների առնչությամբ, որոնք նրանց հայտնի են դարձել իրենց վստահորդին իրավաբանական ծառայություններ մատուցելիս.
2) Մարդու իրավունքների պաշտպանը` գործի այն փաստական հանգամանքների առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել իր պարտականությունները կատարելիս.
3) դատավորները, արբիտրները և հաշտարարները` որևէ գործի լուծման վերաբերյալ քննարկումների առնչությամբ.
4) ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը` գործի այն հանգամանքների առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ: