Արդյո՞ք պետական պաշտոնյաներն արժանի են բարձր աշխատավարձի
Այսօր ԱԺ-ում կրկին հարց բարձրացնողի դերում էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով ասաց, թե արդյո՞ք պետական պաշտոնյաներն արժանի են, որպեսզի իրենց աշխատավարձը բարձրանա: «Կարծում եք, որ ՀՀ գործերն այնքան լա՞վ են գնում կամ այդ գործերի համար պատասխանատվություն կրող անձինք վաստակել՞ են այսպիսի աշխատավարձերի բարձրացման իրավունքը: Հնարավորություն ունե՞նք նման որոշում կայացնել»,- ասաց նա: Ի պատասխան, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ պետք չէ քննարկել, թե որ պաշտոնյայի աշխատավարձն ինչքան է բարձրանում, պետք է քննարկել, թե արդյոք համակարգը տրամաբանական է, թե ոչ:
