1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Արևմուտքի համար Հարավային Կովկասի ցանկալի «պահակը», միևնույն է, հակառուս Թուրքիան է. Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«1915թ. հայոց Ցեղասպանությունը չէր լինի, եթե մենք ունենայինք պետականություն և բանակ։ Նիկոլը կործանում է մեր պետականությունն ու բանակը՝ հող նախապատրաստելով հաջորդ ցեղասպանության համար։

Թուրքի հետ կողք-կողքի, անվտանգ և խաղաղ կարող ենք ապրել միայն ամուր, զարգացող պետականություն, մարտունակ զինված ուժեր և հայ-ռուսական անքակտելի հարաբերություններ ունենալով։ Մնացածը՝ հեքիաթներ են։ Թույլ, անողնաշար, անդեմ Հայաստանը՝ նույնիսկ ռուսներին պետք չէ։

Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա ինչպես ժամանակին «անգլիական նավերը չեն բարձրացել Տավրոսյան լեռները, այնպես էլ չեն բարձրանալու ապագայում»։ Արևմուտքի համար, Հարավային Կովկասի ցանկալի «պահակը»՝ միևնույն է հակառուս Թուրքիան է։ Իսկ թուրքի «պահակության» տակ ապրած ցանկացած հայ՝ պոտենցիալ զոհ է։ Արևմուտքը մեր ժողովրդի պատմության էջերում՝ միշտ եղել է որպես անպատասխան սեր, առանց որի, դժվար է տարածվել ու զարգանալ։ Մենք անմնացորդ սիրել ենք նրան, դիմացը ստանալով քաղաքավարական ժպիտ, կարեկցանք ու մի քիչ փող կամ ներդրում։ Իսկ գոյության ճակատագրական պայքարում, երբ արյունով ենք հաստատում մեր ապրելու իրավունքը, միշտ էլ պետք է պատրաստ լինենք արևմտյան սառը անտարբերության։ Այդպես եղել է, կա ու կլինի։ Ինչու՞, որովհետև թուլամորթներին ու աննպատակներին չեն սիրում ոչ միայն Ռուսաստանում, կամ Չինաստանում, այլ նաև Արևմուտքում։ Նիկոլիզմը՝ Հայաստանը դարձրեց թուլամորթ ու աննպատակ։


Նիկոլիզմից հետո՝ ակտիվ արտաքին քաղաքականությունը նորից պետք է դառնա մեր պետության գլխավոր զենքերից մեկը։ Իսկ տնտեսությունը, անվտանգությունը և պետական կառավարումը՝ բացառապես առանց պոպուլիզմի։ Քաղաքական պոպուլիզմի դրսևորումներն այս ոլորտներում՝ պետք է արգելվեն օրենքով։ Ընդհանրապես, պոպուլիզմով զբաղվող քաղաքական գործիչներն ու քաղաքական ուժերը պետք է դուրս մղվեն հայկական քաղաքական դաշտից։

Արցախը և Սյունիքը դառնալու են Հայաստանի գլոբալ անվտանգության անկյունաքարերը։ Այն լինելու է տարածաշրջանի երկարատև խաղաղության միակ բանալին, որը պետք է լինի բացառապես հայկական։ Այլ պարագայում՝ հայերը և ռուսները Հարավային Կովկասում այլևս անելիք չեն ունենալու։

Հայերն անվտանգ, սոցիալապես ու բարոյապես լավ կարող են ապրել միայն Հայրենիքում, եթե հայերի մեծամասնությունն ապրի Հայաստանում։ Սա գուցե դեռևս ուտոպիա է, բայց միակ տարբերակն է։ Ասում ենք երկիրը շենացնենք, որ հայերը վերադառնան Հայրենիք։ Իսկ այդ ո՞վ պետք է շենացնի ու պաշտպանի։ Նրա՛նք ովքեր մտածում են Հայրենիքից գաղթելո՞ւ, թե՞ նրանք, ովքեր մտածում են Հայրենիք ներգաղթելու մասին։

Եթե շուրջ 7 մլն հրեաներ կարող են ապրել 22,2 հազար ք/կմ տարածքով Իսրայելում, ապա ինչու՞ 7 մլն հայեր չեն կարող ապրել 34,3 հազար ք/կմ տարածքով Հայաստանում և Արցախում։ Ավելի խելացի՞ են, ո՛չ։ Ավելի հայրենասե՞ր են, ո՛չ։ Ավելի կազմակերպվա՞ծ են, ո՛չ։ Ավելի լա՞վ իշխանություններ ունեն, ո՛չ։ Ավելի լա՞վ են պայքարում կոռուպցիայի դեմ, ո՛չ։ Ավելի համերա՞շխ են, ո՛չ։ Պատասխանը մեկն է. որովհետև ունեն ընդհանուր՝ ազգային նպատակ և ծառայում են հենց այդ նպատակին։ Փող են աշխատում նաև այդ նպատակի համար, գիտություն, տնտեսություն, հարաբերություններ, մի խոսքով ամեն ինչ զարգացնում են հենց այդ նպատակի, այսինքն՝ազգային նպատակի համար։

Իսկ ո՞րն է մեր հավաքական, ազգային նպատակը։ Թվում էր, թե Արցախն ազգային նպատակի մի փոքր մասն էր։ Բայց, ցավոք ո՛չ, սխալվեցինք։ Այլապես նիկոլիզմը Հայաստանում 1% ձայն էլ չէր հավաքի։ Մեր նպատակը՝ 2018-ից դերձավ աննպատակ։

Եթե իրականում նպատակ ունենայինք, ոչ մի պարտություն մեզ չէր վախեցնի, և ոչ մի հաղթանակի ձեռքն էլ կրակը չէինք ընկնի։ Եթե մենք ազգային նպատակ ունեցող ազգ լինեինք՝ Նիկոլն ու խունտան ոչ միայն Սյունիք, այլ նույնիսկ իրենց տուն չէին կարող գնալ։ Այնպես որ, մեղավոր ենք բոլորս, մեղավոր է մեր պատմությունը, մեր մտածելակերպը, մեր ԵՍ-ը, որը ԷԳՈ-ից այն կողմ չի անցնում։

Հիմա, գոնե այս ազգակործան պատերազմն ու հայրենադավ կառավարումը մեզ պետք է դաս լինի, որպեսզի հաջորդ ողբերգության փոխարեն՝ նպատակային ու հեռանկարային պետության վերադառնանք։ Կառուցենք՝ սերունդ առ սերունդ, համերաշխ ու միաբան։

Եվ վերջապես մտծենք, թե ինչպե՞ս անել, որ ոչ թե մենք՝ հայերս ծառայենք փողին, այլ փողը ծառայի մեզ, մեր ընդհանուր նպատակներին։ Ոչ թե ուտել-խմելուն, դիզել-կորցնելուն կամ նոր կուսակցություն բացելուն»։

 

«Մի օպելի պատմություն»․ արտահայտի՛ր սեփական կ... Իսկ առջեւում ավելի կարեվոր ու հզոր օպերացիանե... Իսրայելը վերահսկողության տակ է վերցրել Սիրիայ... Լուկաշենկոն հայտնել է՝ ինչ է խոսել Պուտինի հե... Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության... Կիրանցում խաշ ուտողները հայտնվել են ադրբեջանց... Անընդունելի եմ համարում դպրոցների անձնակազմի ... Երեվանի ավագանին ընդունեց 2025 թ-ի համայնքայի... Մի շարք խոշոր ընկերություններ «շտապում են կար... 2024թ. ավարտին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կ... Նոր զարգացումներ Ռուբեն Հայրապետյանի գործով. ... Քաղաքական դաշտում մեծ քայլերով ասելիք եւ անել... ԱԽՐ ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ, ՄԱՅՐՍ ԵՐԵՔ ՍԻՐԱԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹ... Գյումրիում գողացված 800.000 դրամ արժողությամբ... Երևանում վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին... Թշնամամետ իշխանիկներ, տեսնես՝ ձեր մեռնելուց է... Անշարժ գույքի շուկան՝ փլուզման վտանգի առաջ․ փ... Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզ... Թրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանց... Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan