Առևտրականները դժգոհում են «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների դեմ
Այսօր «Չենք վճարելու 5%» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ իրենց դժգոհությունն արտահայտելով «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված և արդեն ուժի մեջ մտած փոփոխության դեմ:
Նշենք, որ հուլիսի 1-ից գործում է «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, որը բողոքի ակցիաների արդյունքում 2 անգամ հետաձգվել էր: Օրենքի փոփոխությամբ, փաստաթուղթ չունենալու դեպքում, ձեռք բերված ապրանքների հարկն ավելանում է՝ կազմելով 5 տոկոս:
