Առեղծվածային դեպք Երևանում. Բանգլադեշ թաղամասում հայտնաբերվել է 25 տարեկան երիտասարդ տղայի դի
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի թիվ 102 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության խումբը: Դեպքի մասին տեղեկությունը փախնցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալթիա-Սեբաստիայի քննչական բաժին: Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար` ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են: Տեղում պարզվել է, որ մահացածը 25-ամյա Տ. Բ.-ն էր, ով բնակվում էր Անդրանիկի թիվ 102 շենքի 36 բնակարանում և ցած էր նետվել նշված շենքի 10-րդ հարկից: