Առեղծվածային դեպք. կասկածյալը, ով 29-ամյա կին է, գողության հետքերը թաքցնելու նպատակով հրկիզել էր տունը
Փետրվարի 25-ին տեղեկություն էր հրապարակվել Լոռու մարզում տեղի ունեցած առեղծվածային դեպքի վերաբերյալ, երբ հրդեհ էր բռնկվել Ալավերդի քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 10 տանը:
Նշված տունը պատկանել է Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ 2-րդ թաղամասի բնակիչ, 83-ամյա Վարշամ Դավիթավյանին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ մարտի 8-ին, Ոստիկանության Լոռու մարզային վարչության գլխավորությամբ, Ոստիկանության Թումանյանի բաժնի գլխավորությամբ նշված տունը հրկիզելու կասկածանքով բացատրական աշխատանքների շնորհիվ Ոստիկանության Թումանյանի բաժին է մեղայականով ներկայացել Ալավերդի քաղաքի բնակչուհի, 29-ամյա Արփինե Ա.-ն:
Նա հայտնել է, որ Հ. Ասլանյանի կողմից վերոհիշյալ բնակարանից կատարված գողության հետքերը ոչնչացնելու նպատակով փետրվարի 24-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, օգտվելով բնակարանի դռան բաց լինելու հանգամանքից, ինքը մուտք է գործել Վ. Դավիթավյանին պատկանող առանձնատուն և իր հետ նախօրոք բերված պլաստմասե տարայով լցված բենզինը լցել է տան ներսում իրերի վրա և լուցկիով հրկիզել:
Արփինե Ա.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Իրավապահներն ունեն նաև կասկածներ, որ գողությունը կատարվել է փետրվարի 27-ին Ալավերդի քաղաքի բնակիչ, 23-ամյա Հ. Ա.-ի կողմից:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում