Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. 39–ամյա մարզիկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունվարի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի և աջ սրունքի միջաձիգ հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վաչության պետ, Ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պաշա Օրդյանի գլխավորությամբ:
Ավելին` սկզբնաղբյուր կայքում
