1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Արգամի'չ, դե երդվի, որ....

Դե ինչ, վերջապես տեղի ունեցավ շուրջ յոթ տարի կառուցվող եկեղեցու բացման արարողությունը:
Խոսքը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո կառուցված Արտաշատի եղեղեցու մասին է, որի բացմանը սպասելիս մարդկանց «աչքը ջուր էր կտրել»...Չհաշված նաեւ այն մարզային ու տեղական իշխանիկների, ինչպես նաեւ գործարար սեկտորի, որոնցից շատերը սրտատրոփ սպասում էին Արգամիչի կողմից կառուցվող եկեղեցու շինարարական աշխատանքների ավարտին: Հատկանշականն այն է , որ յոթ տարի շարունակ եկեղեցի կառուցեցին-կառուցեցին, սակայն բացումն արեցին այն ժամանակ , երբ Արգամիչը օրերից մի օր որոշեց իր որդի Արգամին քաղաքապետ դարձնել:
Եկեղեցի կառուցելն իհարկե Աստվածահաճո գործ է, բայց եկեղեցին պետք է կառուցվի հալալ քրտինքով աշխատած գումարներով: Թեեւ Արգամիչը ինքն իրեն հենց այդպիսինների շարքում էլ դասում է. եւ երդում-պատռում ի ուտում, որ ինքը հա'մ էս երկրի վարչապետն է, հա'մ իր հալալ քրտինքով` լոլիկ աճեցնելով, բանջարեղենից ստացված եկամուտներով է հարստացել, հա'մ էլ որ ինքը արդար մարդ ի...

ԿԱՐՈՂԱ Ա՞ ՀՀԿ-ԱԿԱՆ «ՓՈՂԱՏԵՐ ՎՈԺԴԵՐԸ» ԱՄԱԿ ՈՒՆԵԻՆ, ՈՐ ՏԵՆՑ ԱՆՀԱՄԲԵՐ ՍՊԱՍՈՒՄ ԷԻ ...

Արգամի'չ, Կառավարությանդ առջեւում մի խեղճ կնոջը ձեռք մեկնելու համար երդվել ես տալիս, հիմա էս սուրբ օրով, չասե՞նք Արգամի'չ, դե երդվի ,որ մենակ քո հալալ քրտինքով ես կառուցել...

Մի օր իրար եք «բամփում », մի օր երդվում-պատռվում եք, որ բիզնես ու կապիտալ չունեք, մի օր էլ եկեղեցի եք կառուցում, ու ասում, թե բարերար ենք: Բա էս «ցարական կուտը» էս խեղճ ու կրակ ժողովուրդը ո՞նց ուտի ու մինչեւ երբ:
Բայց արդարության դեմ չմեղանչելու համար, Արգամիչ ,պետք է նշենք, որ Արտաշատի եկեղեցին իրոք լավ էր կառուցված, բավականին ճաշակով էր կառուցված նաեւ եկեղեցու բակը: Միայն վատն այնն էր այն, որ բացման արարողությունը հավուր պատշաճի չէր կազմակերպվել. բացթողումները բավականին շատ էին ու ակնառու: Բա մի խելքը գլխին խորհրդատու չունեի՞ր, որ գլխի գցեր թե ինչ էր պետք անել…

Թե՞ նրանք, էնքան են զբաղված ուրիշների անձնական գործերով, որ չեն էլ հասցնում խորհուրդներ տալ: Մեծ աշխարհ ա.ի՞նչ իմանաս, թե խորհրդատուներդ ինչո՞վ են զբաղված, կամ ինչքան ԱՆՓՈՒՅԹ են նրանք աշխատում… Պիառովդ զբաղվելու եւ ուրիշի բոստանը քար գցելու ժամանակ...


Իսկ հիմա խոսենք բացթողումների մասին: Մատաղը Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազան արարողություններից մեկն է : Մատաղը տալիս են ժողովրդին կարմիր գինու հետ , որի բացատրությունն է ՝ Աստծու մարմինն ու արյունը բաժանել աղքատներին ու հիվանդներին, բոլոր մարդկանց, վքեր հավատում են երկնային Տիրոջը:

Բայց ինչպե՞ս բաժանեցին մատաղը: Մատաղը բերեցին , դրեցին նախատեսված սեղանիկներին ու արդեն նախօրոք պատրաստված բրդուճները բաժանեցին ներկաներին: Չկար անհրաժեշտ գինին, բայց դա էլ մի կողմ. սեղանիկներին անգամ ջուր չկար:
Կարծում եմ` որեւէ մեկը չի կասկածում, որ վարչապետի կամ նրա որդու համար դժվար կիներ մի քանի շիշ ջուր գնելը հարազատ Արտաշացիների համար: Չէ՞ որ. մի կողմից արևը, մյուս կողմից մարդկանց հոսքն ու ԱԽՐԱՆԻԿՆԵՐԻ բզոց-բշտոցները գլխացավ ու գլխապտույտ կարող էին առաջացնել: Քանի մանկահասակ երեխա անտանելի շոգի պատճառով վատացավ հենց եկեղեցու դիմաց, մի՞թե Արտաշատի ջուրն այդքան թանկ էր:
Նույնիսկ եկեղեցու հարեւանությամբ գործող խանութներում ջրի վաճառքի հերթ էր գոյացել…

ԻՆՉՈ՞Ւ ՉԷԻՆ ԴԻՄՈՒՄ ԶԵՄԼՅԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ 

Ամենացավալի երևույթներից մեկն էլ հավանաբար «ՓՈՂԿԱՊԱՎՈՐ ու ՑՄՓՈՐ» պարոնների կողքին սովից նիհարած ու անհույս աչքերով մարդկանց տեսնելն էր: Մուրացկան կանայք ու երեխաները հացի փող էին խնդրում ներկաներից  սակայն, ցավոք սրտի միայն մի քանիսն էին ԳՐՈՇՆԵՐ տալիս նրանց:

Ըստ պաշտոնական տվյալների, Արգամ Աբրահամյանը նախընտրական քարոզչության ընթացքում մինչ այսօր 487 հազար դրամ գումար է ծախսել: Մի՞թե չէր կարելի այդ գումարը պաստառների ու գովազդների վրա ծախսելու փոխարեն օգնել մուրացկաններին:
Զարմանալին էլ այն էր, որ Արտաշատի քաղաքացիներն ու հարակից գյուղերի բնակիչները իրենց հուզող խնդիրների մասին խոսելու համար մոտենում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ինչու՞ նրանք չէին դիմում իրենց ապագա ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ կամ իրենց ԶԵՄԼՅԱԿ վարչապետին:

Ի դեպ, ներկաներից շատ-շատերը  նկատեցին, որ  որ Երեւանի Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ, մեկ առ մեկ կանգնում և լսում էր բոլորին, բարևում մարդկանց, շփվում նրանց հետ: Իսկ վարչապետն ու նրա ընտանիքը բարձր պահած գլուխները չէին իջեցնում, որպեսզի լսեին աղքատ ու ընչազուրկ բնակիչներին:

Ամեն դեպքում, թող մատաղն ընդունելի լինի, իսկ նորակառույց եկեղեցին տանիք հանդիսանա սեփական տանիք չունեցողների համար: Իսկ Արգամիչն էլ հույս ունենանք, որ այսուհետ մարդկանց չի ստիպի երդվել, հետո նոր ձեռք մեկնել, թե չէ որ ազգովի Արգամիչից սկսեցին երդումներ պահանջել, ապա ո'չ նրա  վզի հնարավորությունները, ո'չ էլ բամփելու գործը մեծարգո վարչապետին չեն փրկի:

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan