Արգամի'չ, դե երդվի, որ...VIDEO
Այս թեմայով
- Արտաշատի եկեղեցու բացման արարողությանը նախկին ու ներկա իշխանիկները ահավոր խառն էին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
- Թոխմախի Մհերը քարոզարշավին մասնակցելով իրեն է լավություն անում, ոչ թե Հովիկ Աբրահամյանին.VIDEO 1-in.am
- Օրվա կադրը` Սամվել Ալեքսանյանի գերշքեղ ավտոմեքենան` Արգամ Աբրահամյանի գովազդային վահանակի ներքո.PHOTO
- Նախարարի աչքը «կպել» է՞ր...VIDEO
Դե ինչ, վերջապես տեղի ունեցավ շուրջ յոթ տարի կառուցվող եկեղեցու բացման արարողությունը:
Խոսքը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո կառուցված Արտաշատի եղեղեցու մասին է, որի բացմանը սպասելիս մարդկանց «աչքը ջուր էր կտրել»...Չհաշված նաեւ այն մարզային ու տեղական իշխանիկների, ինչպես նաեւ գործարար սեկտորի, որոնցից շատերը սրտատրոփ սպասում էին Արգամիչի կողմից կառուցվող եկեղեցու շինարարական աշխատանքների ավարտին: Հատկանշականն այն է , որ յոթ տարի շարունակ եկեղեցի կառուցեցին-կառուցեցին, սակայն բացումն արեցին այն ժամանակ , երբ Արգամիչը օրերից մի օր որոշեց իր որդի Արգամին քաղաքապետ դարձնել:
Եկեղեցի կառուցելն իհարկե Աստվածահաճո գործ է, բայց եկեղեցին պետք է կառուցվի հալալ քրտինքով աշխատած գումարներով: Թեեւ Արգամիչը ինքն իրեն հենց այդպիսինների շարքում էլ դասում է. եւ երդում-պատռում ի ուտում, որ ինքը հա'մ էս երկրի վարչապետն է, հա'մ իր հալալ քրտինքով` լոլիկ աճեցնելով, բանջարեղենից ստացված եկամուտներով է հարստացել, հա'մ էլ որ ինքը արդար մարդ ի...
ԿԱՐՈՂԱ Ա՞ ՀՀԿ-ԱԿԱՆ «ՓՈՂԱՏԵՐ ՎՈԺԴԵՐԸ» ԱՄԱԿ ՈՒՆԵԻՆ, ՈՐ ՏԵՆՑ ԱՆՀԱՄԲԵՐ ՍՊԱՍՈՒՄ ԷԻՆ ...
Արգամի'չ, Կառավարությանդ առջեւում մի խեղճ կնոջը ձեռք մեկնելու համար երդվել ես տալիս, հիմա էս սուրբ օրով, չասե՞նք Արգամի'չ, դե երդվի, որ մենակ քո հալալ քրտինքով ես կառուցել...
Մի օր իրար եք «բամփում », մի օր երդվում-պատռվում եք, որ բիզնես ու կապիտալ չունեք, մի օր էլ եկեղեցի եք կառուցում, ու ասում, թե բարերար ենք: Բա էս «ցարական կուտը» էս խեղճ ու կրակ ժողովուրդը ո՞նց ուտի ու մինչեւ երբ:
Բայց արդարության դեմ չմեղանչելու համար Արգամի'չ, պետք է նշենք, որ Արտաշատի եկեղեցին իրոք լավ էր կառուցված, բավականին ճաշակով էր կառուցված նաեւ եկեղեցու բակը: Միայն վատն այնն էր այն, որ բացման արարողությունը հավուր պատշաճի չէր կազմակերպվել. բացթողումները բավականին շատ էին ու ակնառու: Բա մի խելքը գլխին խորհրդատու չունեի՞ր, որ գլխի գցեր թե ինչ էր պետք անել…
Թե՞ նրանք, էնքան են զբաղված ուրիշների անձնական գործերով, որ չեն էլ հասցնում խորհուրդներ տալ: Մեծ աշխարհ ա. ի՞նչ իմանաս, թե խորհրդատուներդ ինչո՞վ են զբաղված, կամ ինչքան ԱՆՓՈՒՅԹ են նրանք աշխատում… ՊԻԱՌՈՎԴ զբաղվելու եւ ուրիշի բոստանը քար գցելու ժամանակ...
Իսկ հիմա խոսենք բացթողումների մասին: Մատաղը Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազան արարողություններից մեկն է : Մատաղը տալիս են ժողովրդին կարմիր գինու հետ , որի բացատրությունն է ՝ Աստծու մարմինն ու արյունը բաժանել աղքատներին ու հիվանդներին, բոլոր մարդկանց, ովքեր հավատում են երկնային Տիրոջը:
Բայց ինչպե՞ս բաժանեցին մատաղը: Մատաղը բերեցին, դրեցին նախատեսված սեղանիկներին ու արդեն նախօրոք պատրաստված բրդուճները բաժանեցին ներկաներին: Չկար անհրաժեշտ գինին, բայց դա էլ մի կողմ. սեղանիկներին անգամ ջուր չկար:
Կարծում եմ` որեւէ մեկը չի կասկածում, որ վարչապետի կամ նրա որդու համար դժվար կիներ մի քանի շիշ ջուր գնելը հարազատ Արտաշացիների համար: Չէ՞ որ. մի կողմից արևը, մյուս կողմից մարդկանց հոսքն ու ԱԽՐԱՆԻԿՆԵՐԻ բզոց-բշտոցները գլխացավ ու գլխապտույտ կարող էին առաջացնել: Քանի մանկահասակ երեխա անտանելի շոգի պատճառով վատացավ հենց եկեղեցու դիմաց, մի՞թե Արտաշատի ջուրն այդքան թանկ էր:
Նույնիսկ եկեղեցու հարեւանությամբ գործող խանութներում ջրի վաճառքի հերթ էր գոյացել…
ԻՆՉՈ՞Ւ ՉԷԻՆ ԴԻՄՈՒՄ ԶԵՄԼՅԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Ամենացավալի երևույթներից մեկն էլ հավանաբար «ՓՈՂԿԱՊԱՎՈՐ ու ՑՄՓՈՐ» պարոնների կողքին սովից նիհարած ու անհույս աչքերով մարդկանց տեսնելն էր: Մուրացկան կանայք ու երեխաները հացի փող էին խնդրում ներկաներից սակայն, ցավոք սրտի միայն մի քանիսն էին ԳՐՈՇՆԵՐ տալիս նրանց:
Ըստ պաշտոնական տվյալների, Արգամ Աբրահամյանը նախընտրական քարոզչության ընթացքում մինչ այսօր 487 հազար դրամ գումար է ծախսել: Մի՞թե չէր կարելի այդ գումարը պաստառների ու գովազդների վրա ծախսելու փոխարեն օգնել մուրացկաններին:
Զարմանալին էլ այն էր, որ Արտաշատի քաղաքացիներն ու հարակից գյուղերի բնակիչները իրենց հուզող խնդիրների մասին խոսելու համար մոտենում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ինչու՞ նրանք չէին դիմում իրենց ապագա ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ կամ իրենց ԶԵՄԼՅԱԿ վարչապետին:
Ի դեպ, ներկաներից շատ-շատերը նկատեցին, որ որ Երեւանի Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ, մեկ առ մեկ կանգնում և լսում էր բոլորին, բարևում մարդկանց, շփվում նրանց հետ: Իսկ վարչապետն ու նրա ընտանիքը բարձր պահած գլուխները չէին իջեցնում, որպեսզի լսեին աղքատ ու ընչազուրկ բնակիչներին:
Ամեն դեպքում, թող մատաղն ընդունելի լինի, իսկ նորակառույց եկեղեցին տանիք հանդիսանա սեփական տանիք չունեցողների համար: Իսկ Արգամիչն էլ հույս ունենանք, որ այսուհետ մարդկանց չի ստիպի երդվել, հետո նոր ձեռք մեկնել, թե չէ որ ազգովի Արգամիչից սկսեցին երդումներ պահանջել, ապա ո'չ նրա վզի հնարավորությունները, ո'չ էլ բամփելու գործը մեծարգո վարչապետին գուցեեւ չօգնեն...