1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Արգամիչը մոտենում է իր «փայ» ջեքփոթին…

Քաղաքական  իշաոտնուկ 

100 մեծատոհմիկները հավաքվեցին Կառավարական տանը: Հավաքույթը յուր բնույթով հեղափոխիչ էր, այս մասին քիչ հետո: Այժմ պարզաբանենք, որ յուրյանց բնույթով, առհասարակ, տարբեր են մեծատոհմիկները, այսինքն՝ նրանք, ում ձեռքերում են (երբեմն էլ թևատակին են) մեր հանքերը, անտառները և լճերը, ներկրումները, առհասարակ մեր բերքը, բարիքը, եղանակը, վաճառատները, ասֆալտը, դրամաշնորհները, խաղատները:

է, էլ ի՞նչ մնաց, մնացածը`պետական են, այսինքն` իմն են և ձերն են, մի խոսքով` մերն են` ա) տրոլեյբուսները, բ) ծննդաբերելու իրավունքը, գ) 4-րդ «բ» դասարանների կավիճը, գ) պուլպուլակի ջուրը, դ) նախընտրական խոստումները, հա մեկ էլ ՀՀԿ- տատիկն ու ՀՀՇ-ի Գեւորիկը:
Լավ վարչապետը, անկասկած, բարի նպատակով էր նրանց հավաքել Կառավարական տանը: Հավաքել էր և հայտարարել, որ «ղայիմ կացեք», ես Սարգսյան Տիկոն չեմ` օֆշորային անկապ խաղերով, ես ձեզնից մեկն եմ, ձեր արյունն եմ և ոսկորը, մեր սրտերը խփում են նույն նվագի տակ... Ու քանի որ Արգամիչը գործի մարդ է, և ոչ քաղաքական ճամարտախոս, խոսքը կռում ու կոփում է գործով, այլևս երկրիս հաստաքսակները շքեղության հարկ չեն մուծելու, ժողովրդին զույգ ոտքերով և թաթերով հեծնողը ինչ է, հա՞րկ պիտի մուծի, չէ՞ որ շքեղության հարկը օլիգարխի համար նույնն է, ինչ քյասիբության հարկը բոմժի համար: Այսինքն, եթե ջիպից, դղյակից և ոսկերիզ թաշկինակից շքեղության հարկ ենք գանձում, եկեք հնամաշ կոշիկներից, փինաչու կրպակից և թեկուզ սեկընդհենդային խալաթից քյասիբության հարկ գանձենք:
Մի խոսքով, Հովիկ Աբրահամյանի վարչապետությամբ ՀՀ-ում հաստատվում է նոր քաղաքատնտեսական օրակարգ, ազնիվ ու օլիգարխիկ: Եվ այն ազնվորեն հաստատեց, որ ՀՀ կառավարությունը կազմավորված են տնտեսական-քաղաքական խոշոր «շնաձկներից», ուր դելֆիններն այդտեղ «կուտ չեն ուտում»: Ընդ որում` նրանք այսուհետև գործելու են լիովին անկաշկանդ և ամբողջովին սանձարձակ:

Այստեղ մի առաջարկ Արգամիչին. կառավարական նախաձեռնությամբ դիմել Սահմանադրական դատարան և փոխել ՀՀ Սահմանադրության 2-րդ կետը, որով միամտորեն հայտարարվում է, թե ՀՀ-ում ժողովուրդն է իշխանության տերը: Այսինքն, էդ ինչպե՞ս երևանցի փինաչին, սահմանամերձ գյուղի բնակիչը, գյումրեցի գործազուրկն ու վերնիսաժում օրը մաշող նկարիչը երկրի իշխաններն են, պատգամավորներն ու հաստաքսակները նրանց ծառա՞ն: Կարծես նման չէ, շատ է անբնական, մնում է այսպիսով փոխել ծաղրուծանակային 2-րդ կետը և սահմանել, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է օլիգարխիային: Եվ վե'րջ:
Ամեն դեպքում կեցցե Արգամիչը, իր նախորդի պես տեղին-անտեղի չի ժպտում և չի խոսում ինչ-որ հանելուկային տնտեսական աճից: Նա գործում է, մականունակիրներին դարձնում է երկրի տերը արդեն Կառավարական տան մակարդակով: Արգամիչը լավ գիտի, որ հայն ընդվզում է, երբ դանակը հասնում է ոսկորին: Դանակը դեռ կեսճանապարհին է, հետևապես դեռ կարելի է և անհրաժեշտ է պետությունը դարձնել բիզնես նախագիծ... Հետո կարելի է շալակել վերցրածը, և փախչել, իհարկե կեսգիշերին, իրար հրմշտելով և ձեռքի հետ կրակելով միմյանց վրա:

Գժի թուղթը մեզ փարոս, կամ երբ մածունը սև ի…

Յուրաքանչյուր ՀՀ ոչ օլիգարխ և ոչ վերնադասային քաղաքացու գժի թուղթ է պետք: Գոնե դա կդնենք ծոցագրպաններս, կմտածենք, որ մենք անմեղսունակ ենք և վերնադասի, այս պարագայում Արգամիչի ապերկոտներին կդիմակայենք թեթև սրտով: Ի դեպ, վերջերս (նրա մանկության և պատանեկության վառ դեպքերը հիշելիս) պարզեցի մի խիստ խրատական պատմություն. դեռևս 80-ականներին Արգամիչը մաճառ էր քաշում և հասցնում էր Բ քաղաքը: Նրան քաղաքում հետաքրքրում էր ընդամենը մի բան. փայտաշեն մի կրպակ, ուր մաճառը կվաճառեր: Բայց քանի որ մաճառի վաճառքը արգելված էր, նա Յուվայի պատանի Կարոյի ընկերակցությամբ խմում էր մաճառը, մարմանդ գինովնում, ու խրատում էր Կարո Կ.-ին,ու ասում. «Եթե ես քեզ ասես եմ, որ մածունը սև ի, դու պտի համաձայնվես, թե չէ մորթես եմ»:
Հիմա հասկացաք, որ սևն սպիտակի, կարմիրը կապույտի, վերջապես կանաչը երկնագույնի տեղ «սաղացնելը» Արգամիչի հոգում ձևավորվել է առաջին առևտրային գործարքների հետ: Հիմա նա Կառավարական տան ժամացույցի զանգերի ներքո հայտարարում է, որ աջակցելու է փոքր և միջին բիզնեսի զարգացմանը և որպես ասվածի վառ առհավատչյա Արտաշատում բացվում է «Արտաշատ-մոլ» սուպերմարկետը: Չար լեզուներն ասում , որ Արգամիչը դրա հետ որևէ կապ չունի: Այսինքն, ունի այնքանով, որքանով որ այն Արգամ 2-րդի սեփականությունն է: (Գլխի ընկաք, թե ով է Արգամ 2-րդը, այո, Արգամ Առաջինի թոռն է, Հովիկ Արգամիչի որդին է, խոշոր սեփականատեր է և կատաղի հայրենասեր...):
Այնպես որ, փոքր ու միջին բիզնեսի զարգացումը ՀՀ-ում նշանակում է մինի մարկետների և այլևայլ կրպակների ոչնչացում, արտագաղթի ուռճացում, օլիգարխիայի վայրենացում և այլն:
Նմանապես երբ Արգամիչը (այսինքն` Հովիկ 1-ինը) հրովարտակում է հավասար պայմաններ խոշոր հարկատուների միջև, սա պետք է, իհարկե, հասկանալ մածնի սևության փիլիսոփայությամբ, այսինքն` էսպես. Յուվեցի Կարոյի փեսան կրակում է օրը ցերեկով վերնիսաժում, նրան կհետևի, օրինակ, Շմայսի թիկնապահի ահաբեկչական ակցիան ԱԺ բուֆետում, երբ վերջինս կկրակի Փոստանջյանի ուղղությամբ, սակայն ծանր վնասվածքներ կհասցնի հավաքարար Մարուսին, խոհարար Վրթանեսին և խոհանոցի գլխավոր շերեփին:

Ազգային ժողովը, խաշի սեղանն ու սեմուշկեն

Ի դեպ, երախտապարտ եմ կարոյափեսային, նրա հերոսական արարքը մայրաքաղաքի ամենաբանուկ հատվածում առիթ տվեց ուշի ուշով հիանալու Կ. Կ.-ի դեմքով: Հիշեցնեմ, որ ըստ հոգեվերլուծաբանների` մարդու դեմքը շատ բան է պատմում ոչ միայն նրա տիրոջ էության, այլև թաքնված ցանկությունների մասին: Խուճապահար խոստովանում եմ` մինչ օրս երկրի ձեւախեղման խորհրդանշանը ինձ համար տիար Առաքելի դիմապատկերն էր: Ուշադիր հետևեք և կհամոզվեք, որ նա իր գլխիվայր արարքներում միանգամայն անմեղ է, կասեի անգամ` իմաստուն, զի նրա համար Ազգային ժողովը, խաշի սեղանն ու երեք բուռ սեմուշկեն մի հաշիվ են, մարդը ինչ մտածում է, անմիջապես բարձրաձայնում է, ընդ որում` մանկամիտ երջանկությամբ չի թաքցնում, որ իր համար խորհրդարանը կայֆի տեղ ա…
Սակայն Յուվեցի Կարոյի բարգավաճ դիմապատկերը ուսումնասիրելով հասկացա, որ նրա համեմատությամբ տիար Շմայսը ուղղակի հոգևոր երաժշտության երգչախմբի գլխավոր մենակատարն է:
Մի խոսքով, եթե տիար Շմայսը սրտի խորքում երազում է արտոնագիր ձեռք բերել և օրենքի օրհնությամբ նախշել հմընին (ասում են` հովիկյան կառավարությունը պատրաստվում է նոր օրինագիծ խցկել ԱԺ և հաստատել օրենք հետևյալ բովանդակությամբ. «ՀՀ օրենքը խորհրդարանում ուշունց տալու, քֆուր կապելու և ընդդիմադիրներին զխկելու մասին»), ապա մեծն Յուվեցու երազանքն է մի օր խլել տիար Աղաբաբյանի ձեռքից «Հրազդան» մարզադաշտը և այնտեղ կազմակերպել ժողովրդական զվարճանքներ, որի ժամանակ հաղթողին կտրվի «Վարչապետի մեծ կոնֆետի» մրցանակը: Խաղի պայմանը հետևյալն է. գյուղացին ամենաշատը կհիշի (իհարկե բերանացի) տիարք Հովիկի և Կարոյի հայրենասիրական մտքերը և դրանք կներկայացնի օրհներգի տեսքով, կարժանանա գավաթին, մեջը լիքը խաղողի թուփ:

Ի շրջանս յուր...


Մի խոսքով, երկիրը ձեռքից գնում է և թվում էր օրեր առաջ, որ համազգային աղետ (համատեղությամբ` ՀՀ վարչապետ) Տիգրան Ս.-ից ավելի մեծ որոգայթ չի կարող կապվել մեր դարդիման ջանին: Կապվեց Արգամիչյան կառավարության տեսքով պարզ է, չէ ՞ օլիագարխիան «տժժալու» է մի այլ ձեւով…
Ինչ երանելի ժամանակներ կապրենք մենք, Լիմինդրովիչը կհայտնվի հրաձգարանում, տիար Հովիկը` Բուրաստանի կոնյակի գործարանում, տիար Ծաղիկը, հասկանալի է, կհանգրվանի ծաղկի կրպակում և այսպես շարունակ: Դե իհարկե շատերն էլ մի քանի տարով իրենց հանգիստը
կկազմակերպեն «Սոչի-Սանատորիաներում»:


Հարգանքով և լիահույս` Ձեր Վռամշապուհ ՍԵԹՅԱՆ

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan