1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Արգամիչը նոր վտանգի մեջ է

Տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը Արմավիրում խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի մարզպետների հետ: Խորհրդակցության ընթացքում ի թիվս այլ հարցերի անդրադարձ է եղել նաեւ գյուղացիներին պետական սուբիսդավորմամբ դիզվառելիք տրամադրելու հարցը:
Պաշտոնական հաղորդագրությունը նշում է, որ Երիցյանը հատուկ շեշտել է, թե կառավարության նպատակն է օգնել գյուղացուն, եւ այդ նպատակին միտված միջոցառումները լինելու են վարչապետի եւ իր վերահսկողության ներքո:
Պարզ չէ, թե ինչ են երկուսով վերահսկելու վարչապետն ու նախարարը: Այսինքն, երկուսով նույն բա՞նն են վերահսկելու, թե այդուհանդերձ մեկը վերահսկելու է վառելիքի տրամադրման գործընթացը, իսկ մյուսը վերահսկելու է այն, թե ինչպես է մեկը վերահսկում վառելիքի տրամադրումը:
Իսկ այն, որ կրկնակի վերահսկողության կարիք կա, վկայեց գյուղացիներին սուբսիդավորված դիզվառելիքի տրամադրման նախկին փորձը: Այդ պրակտիկան շրջանառության մեջ դրվեց 2012 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ՝ Տիգրան Սարգսյանի կառավարության գործունեության շրջանում: Փաստացի, դա հանդիսացավ պետական միջոցներով ընտրակաշառքի օրինակ, երբ ընտրությունից առաջ իշխանությունը որոշեց, որ գյուղացիներին պետք է տրամադրել սուբսիդավորված դիզվառելիք: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ այդ վառելիքի համար չհայտարարվեց ներկրողների մրցույթ, այլ որոշվեց, որ կառավարությունը դրա համար պետք է ձեռք բերի Ֆլեշ ընկերության մատակարարած դիզվառելիքը: Պատճառաբանեցին, թե այդ ընկերությունն է տրամադրում ավելի հարմար գնով:
Դրանով սակայն սուբսիդավորված դիզվառելիքի տրամադրման գործընթացի հետաքրքրականությունը չավարտվեց: Տրամադրելուց մեկ տարի անց, երբ ներիշխանական իրավիճակը բավական սրվել էր, եւ Հովիկ Աբրահամյանի գլխավորած Ազգային Ժողովն ու Վերահսկիչ պալատը գրոհել էին Տիգրան Սարգսյանի կառավարությանը, ֆինանսների նախարարության վերահսկողական վարչության ուսումնասիրություն հրապարակվեց, որից պարզ դարձավ, որ օրինակ Արարատի մարզում սուբսիդավորված դիզվառելիքի ահռելի մասը գնացել է Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին, ով խոշոր հողատեր է:
Այսինքն, սուբսիդավորումից ավելի շատ ոչ թե սոցիալապես անապահով գյուղացին էր օգտվել, այլ ապահով Աբրահամյանների ընտանիքը: Հովիկ Աբրահամյանին այլ բան չէր մնում, քան հայտարարել, որ եղբայրը որպես հողատեր ստացել է իրեն հասանելիքը: Իհարկե, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում՝ թղթով Աբրահամյանների մոտ ամեն ինչ կարգին էր, բայց խնդիրն այն է, որ պետական միջոցները այդուհանդերձ ծառայել են ավելի շատ Աբրահամյանների ապահով ընտանիքին, քան սոցիալապես անապահով եւ իրապես մատչելի վառելանյութի կարիք ունեցող գյուղացուն:
Այնպես որ, սուբսիդավորված դիզվառելիքի հերթական տրամադրումն իսկապես ունի առնվազն կրկնակի վերահսկողության կարիք, եւ լավ կլինի, որպեսզի վարչապետն ու ՏԿՆ նախարարը ոչ թե երկուսով նույն բանը վերահսկեն, այլ ասենք Հովիկ Աբրահամյանը վերահսկի, որպեսզի ՏԿՆ նախարար Արմեն Երիցյանն աչք չփակի սուբսիդավորված դիզվառելիքի մի զգալի մասը ասենք Արարատի մարզում հերթական անգամ Աբրահամյաններին հասցնելու հեռանկարի հանդեպ: Ի վերջո, իշխող համակարգում չարակամները շատ են, ներքին մրցակցությունը՝ մեծ, եւ մեկ էլ տեսար ամբողջ դիզվառելիքը դիտավորյալ տրամադրեն Աբրահամյաններին՝ Հովիկ Աբրահամյանին վատաբանելու եւ նրա հեղինակության հետ խաղալու համար:
Այնպես որ, վարչապետի համար հերթական հնարավորությունն է սկսել իր հարազատներից եւ ապահովել, որպեսզի նրանք զերծ մնան թեկուզ մեկ գրամ սուբսիդավորված դիզվառելիքից:

 

 

Աղբյուրը  ` Lragir.am

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan