1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Արժանապատվությունը վիրավորող կամ ատելության ցանկացած խոսք անթույլատրելի է. ՄԻՊ հայտարարությունը

Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրել է Բաց հասարակության հիմնարդրամներ-Հայաստան գրասենյակի մոտ քաղաքացիական ակցիաների իրականացումը, այդ առնչությամբ գրասենյակի և մի շարք հասարակական կազմակերպությունների հայտարարությունները: Ուսումնասիրվել են նաև այդ ակցիաներին հանրային արձագանքները: Այս մասին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Հաշվի առնելով օրենքով իրեն վերապահված իրավասության շրջանակը՝ Պաշտպանը, մասնավորապես, արձանագրում է՝

Երկրում տեղի ունեցող ցանկացած գործընթաց պետք է անվերապահ հիմնված լինի իրավունքի գերակայության վրա: Յուրաքանչյուր նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը և հարգանքը այդ իրավունքի նկատմամբ:
Պետության ժողովրդավարական զարգացման հիմնարար ցուցիչներից է խոսքի ազատությունը. այս բարձր արժեքի երաշխավորումն այլընտրանք չունի: Սրա հետ է ուղղակիորեն կապվում այլակարծության խթանումը: Խոսքի ազատության շնորհիվ է, որ մարդը կարողանում է ձևավորել իր վերաբերմունքը հասարակությունում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ և հրապարակային արտահայտել այն:
Մարդու արժանապատվությունն անխախտելի է, այն մեզանից յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների անփոխարինելի հիմքն է: Պետք է հարգել այլոց իրավունքներն ու ազատությունները և բացառել դրանց ոչ իրավաչափ որևէ միջամտություն: Սա է համերաշխության գրավականը հասարակությունում ու փոխադարձ հարգանքի մթնոլորտ ապահովելու երաշխիքը:
Տևական ժամանակ է, ինչ անթույլատրելի ծավալների է հասել արժանապատվությունը վիրավորող խոսքն ու անհանդուրժողականությունը:
Այս երևույթն անընդունելի է հասարակությունում համերաշխության և մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից: Մտահոգիչ է այն, որ թիրախավորվում է մասնավոր կյանքը, արվում են մասնավոր և ընտանեկան կյանքին ոչ իրավաչափ միջամտություններ: Դա տեղի է ունենում ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ դրանցից դուրս: Ընդ որում, սոցիալական ցանցերում մեկնաբանություններն ու գրառումներն առավել ագրեսիվ են:

Այսպիսի վիճակն անթույլատրելի է սկզբունքորեն: Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես է հանդես եկել այդպիսի երևույթների վտանգավորության վերաբերյալ հայտարարություններով:
Որևէ իրավունք կամ ազատություն չպետք է հակադրվի այլոց իրավունքների կամ ազատությունների երաշխավորված իրականացմանը: Այս տեսանկյունից չի կարող ընդունելի լինել մարդու մասնավոր ու ընտանեկան կյանքը նսեմացնելով, արժանապատվությունը վիրավորելով դիրքորոշումներ հայտնելը: Դա վտանգավոր է հատկապես այն առումով, որ բացասական է ազդում հասարակությունում համերաշխության մթնոլորտի վրա և կարող է հանգեցնել բռնության:

Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես հորդորել է բացառել նման ցանկացած տեսակի երևույթ: Չի կարելի որոշակի հանգամանքներում դա համարել թույլատրելի, իսկ ինչ որ այլ հանգամանքներում՝ ոչ. դա անընդունելի է ցանկացած պարագայում:


Մարդու իրավունքը, արժանապատվության պաշտպանությունը չեն հանդուրժում տարբերակված մոտեցումներ: Պետք է բացառել որևէ երկակի ստանդարտ կամ այդպիսի ընկալման հնարավորություն:
Այս առումով, անընդունելի է արժանապատվությունը վիրավորող և ատելություն պարունակող խոսքի կամ այդպիսի շարժառիթով կատարվող արարքի ցանկացած դրսևորում, որ կարող է արձանագրվել որևէ քաղաքացիական ակցիայի ժամանակ՝ անկախ նրանից ում կողմից է դա կատարվում կամ ում է ուղղված:
Մարդու իրավունքների պաշտպանն առանձին հարցումով նամակ է հասցեագրել ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնակատարին:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan